Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համագործակցության հուշագիր՝ «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագրի շրջանակներում

28.03.2019

 Մարտի 27-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցած հանդիպմանը համագործակցության հուշագիր են ստորագրել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը: Հուշագիրն ստորագրվել է ՀԿ-ի կողմից իրականացվող «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագրի շրջանակներում: Հանդիպման սկզբում ներկայացվել են կազմակերպության գործունեության շրջանակները, քննարկվել ծրագրի մանրամասները: Ծրագրի նպատակն է նպաստել կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների և ընտանիքների սոցիալական խնդիրների վերհանման և դրանց լուծմանն ուղղված մեխանիզմների բարելավմանը՝ մշակելով բարելավման առաջարկություններ: Մարզպետ Հայկ Չոբանյանն իր նկատառումներն է ներկայացրել ծրագրի վերաբերյալ, նշել, որ փոփոխություն ու յուրովի մոտեցում պետք է լինի ընտանիքների անապահովության գնահատման համակարգի մեջ, կարևորել սոցիալական աջակցության մակարդակի բարձրացումը:
   «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագիրն իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից «Իրավաբաների հայկական ասոցացիա» ՀԿ-ի ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում։ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57