Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 27.07.2018

  2018 թվականի հուլիսի 27-ին, ժամը 9:15-ին, կկայանա Բերքաբեր համայնքի ավագանու թիվ 15 արտահերթ նիստը հետևյալ օրակարգով՝ 1. 2018 թվականի բյուջեում փոփոխություն կատարելու մասին: 2. Եռակցման ապարատ <<Дачник 160>>, բենզագեներատոր <<KRAFTECH>> KT 6500 և 1983թ. թողարկման ԷՕ 2621 մակնիշի էքսկավատորի մուտքագրման մասին:  

Ամառային հանգստի մեկնեց դպրոցականների 3-րդ հերթափոխը

Ամառային հանգստի մեկնեց դպրոցականների 3-րդ հերթափոխը 27.07.2018

  Այսօր առավոտյան Տավուշի մարզպետարանի մոտից Հանքավանի ,,Լուսաբաց,, ճամբար ամառային 20-օրյա հանգստի մեկնեց դպրոցականների վերջին՝ երրորդ հերթափոխը, որում ՀՀ կառավարության կողմից իրականացվող՝ դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ծրագրի շրջանակներում ընդգրկված էր Տավուշի մարզի զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան 80 երեխա: Երեխաներին ամառային հանգստի ճանապարհեցին Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և...

Այրվել է շուրջ 5,5 հա խաղողի այգի

Այրվել է շուրջ 5,5 հա խաղողի այգի 26.07.2018

Հուլիսի 24-ին, ժամը 14:00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Այրում համայնքի խաղողի այգիներում և խոտածածկ տարածքներում: Այրվել է շուրջ 5,5 հա խաղողի այգի: Հրդեհից տուժել են 11 գյուղացիական տնտեսություններ: Համայնքային հանձնաժողովի կողմից ճշտվում են վնասի չափերը, որը կներկայացվի մարզային հնձնաժողովին, որից հետո, սահմանված կարգով, վնասների չափերի վերաբերյալ տեղեկատվությունը կներկայացվի ՀՀ կառավարություն և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:  

Քննարկվել են ճանապարհների սպասարկման խնդիրները

Քննարկվել են ճանապարհների սպասարկման խնդիրները 26.07.2018

Այսօր Տավուշի մարզպետարանում  տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ճանապարհաշինական կազմակերպությունների և պետավտոտեսչության ներկայացուցիչները: Քննարկվել են ճանապարհների սպասարկման որակի բարելավման հետ կապված հարցեր: Մարզպետ Վահե Ղալումյանը նշել է, որ այսուհետ խիստ ուշադիր ենք լինելու այն պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքին, որոնք ստանձնել են ճանապարհաշինական կազմակերպությունները: Հատուկ այդ նպատակով ժամանակ առ ժամանակ մասնագիտական խմբի, հանձնաժողովի շրջայց...

Համատեղ քննարկում

Համատեղ քննարկում 26.07.2018

Հուլիսի 25-ին Դիլիջանի Ազգային պարկում տեղի է ունեցել խորհրդակցություն, որը վարել են ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը և ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը, մասնակցել են մարզի իրավապահ մարմինների, համայնքների, Ազգային պարկի ներկայացուցիչները, բնապահպանները: Քննարկվել են անտառպահպանման և վերջին օրերին ազգային պարկի շրջակա բնակավայրերում ստեղծված իրավիճակի հետ կապված հարցերը: Խորհրդակցության ավարտին անտառապահներից ու ոստիկանության աշխատակիցներից կազմված խմբերը շրջել են Ազգային...

Կայացավ Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

Կայացավ Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը 25.07.2018

  Այսօր՝ հուլիսի 25-ին, կայացավ Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց մարզպետի տեղակալ Կարեն Խուդավերդյանը: Օրակարգի առաջին հարցով ,,Ես եմ,, և ,,Պատիվ ունեմ,, ծրագրերի կատարման ընթացքի մասին հաշվետվությամբ հանդես եկան Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի և Տավուշի զինկոմներ Մուշեղ Ասատրյանը, Հովհաննես Հակոբյանը, Կամո Հարությունյանը և Գագիկ Խաչատրյանը: Այնուհետև զինկոմները ներկայացրին ինչպես 2018 թվականի զորակոչի ընթացքը, այնպես էլ հաշվետվություն զորակոչից...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-29 14:38:08