Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի ուղերձը Մովսեսի գրադարակ-գրադարանի բացման կապակցությամբ

27.03.2019

 Սիրելի տավուշցիներ, Մովսես գյուղի գրադարակ-գրադարանի գաղափարն իրականություն դարձրած հարգելի երիտասարդներ, գրքի ու գրականության սիրահարներ։
Երբ ասում ենք ապագա, հեռանկար, հաղթանակ, խաղաղություն՝ միայն գիտելիքի շնորհիվ կարող ենք ապահովել։ Տավուշցին ընթերցող եղել է եւ մնում է գրականության սիրահար։ Այստեղ յուրաքանչյուր տուն իր մեծ գրադարանն ունի։ Տավուշը նորագույն գրականության բնօրրաններից է այլեւս։ Այն պահից սկսած, երբ գրական երկնակամարում ծագեց Նարինե Աբգարյան արձակագրի աստղը, Տավուշը գրական Օլիմպոսի կարգավիճակ ձեռք բերեց։
Գրականության սիրահարները Տավուշ ասելով՝ հասկանում են Նարինե Աբգարյան, ասելով Նարինե Աբգարյան՝ հասկանում են Տավուշից սնված մի ուրույն ձեռագիր, մի նոր ասելիք, որն արդեն միջազգային գրական ասպարեզում բարձր է գնահատվել, արժանացել մի շարք պարգեւների։
Այդուհանդերձ, գրադարանների եւ ընդհանրապես կրթական ցանկացած միջավայրի ձեւավորումը մեզ համար ամենօրյա կարիք է։ Մովսես գյուղի գրադարակ-գրադարանը լրացնելու է հանրային եւ համայնքային գրադարանների՝ վերջին տարիներին նվազող շարքը։ Ըստ վիճակագրական տվյալների, տարեցտարի մեր հանրապետությունում գրադարաններ են փակվում։ Իսկ ահա «Գրադարակը» ստեղծում է նորերը։ Սա ուղղակի կենսական նշանակություն ունի սահմանամերձ Տավուշի համար։
Առանց գիտելիքի, առանց գրքի մեծ հորիզոնների չենք կարող նայել։ Մովսեսի գրադարակ-գրադարանը պատուհան է դեպի աշխարհ։ Այն նաեւ հարթակ է երեխաների զարգացման համար։ Այն նպաստելու է մեր զարգացման թռիչքին, ինչի մասին խոսում ենք քաղաքական տարբեր հարթակներից։
Մովսեսի գրադարակ-գրադարանին մաղթում եմ բարի երթ։

Լավագույն մաղթանքներով՝ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18