Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Վահե Ղալումյանն այսօր աշխատանքային այցով եղել է Գոշում

Մարզպետ Վահե Ղալումյանն այսօր աշխատանքային այցով եղել է Գոշում 20.08.2018

 Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն այսօր աշխատանքային այցով եղել է Գոշում, հանդիպում ունեցել Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի, Գոշի վարչական ղեկավար Գևորգ Ամիրխանյանի, ավագանու անդամների և ակտիվ բնակիչների հետ, ծանոթացել գյուղի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին, լսել դրանց վերաբերյալ առաջարկները, քննարկել լուծման հնարավորությունները: Մարզպետին գյուղի համար որպես առաջնային լուծման խնդիր է ներկայացվել խմելու ջրագծի նորոգման և ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման հարցը:...

Քննարկում դրամաշնորհային նոր ծրագրի շուրջ

Քննարկում դրամաշնորհային նոր ծրագրի շուրջ 20.08.2018

  Այսօր Հաղարծինի գյուղապետարանում ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը քննարում է ունեցել համայնքի ղեկավարի, վարչական ներկայացուցչի, ավագանու անդամների և գյուղի ակտիվ բնակիչների մասնակցությամբ: Քննարկումն ընթացել է օգոստոսի 11-ին Հաղարծինի 200-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստացած 140 հազար դոլար արժողությամբ բնապահպանական դրամաշնորհային նոր ծրագրի շուրջ: Քննարկման մասնակիցները ներկայացրել են իրենց տեսակետներն ու կարծիքները: Մարզպետն առաջարկել է...

Աշխատանքի տոնավաճառ և գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդես-վաճառք մարզկենտրոն Իջևանում

Աշխատանքի տոնավաճառ և գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդես-վաճառք մարզկենտրոն Իջևանում 18.08.2018

 Նպատակ ունենալով անմիջական կապ հաստատել Տավուշի մարզի գործատուների և մասնագիտական կրթություն ունեցող գործազուրկների միջև, ինչպես նաև սպառողներին ներկայացնել տեղական արտադրության արտադրանքը, այսօր մարզկենտրոն Իջևանում կազմակերպվել էր աշխատանքի տոնավաճառ, որն իրականացվում է ,,Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում,, ծրագրի շրջանակներում և համաֆինանսավորվում Եվրոպական միության ու ՀՀ կառավարության կողմից: Ծրագիրն իրականացնում է ,,Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ...

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ ԱԶԱՏԱՄՈՒՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 17.08.2018

  2018 թվականի օգոստոսի 24-ին, ժամը 15:00-ին, Ազատամուտի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը հետևյալ օրակարգով. 1. Ազատամուտ համայնքի 2018թ. տարեկան բյուջեի նախագիծը հաստատելու մասին: 2. Ազատամուտ համայնքի 2018թ. տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին: 3. Ազատամուտի համայնքապետարանի աշխատակազմի և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:...

ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌԸ 16.08.2018

 «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի թիմը հրավիրում է մասնակցելու Իջևանում կայանալիք աշխատանքի տոնավաճառին, որի բացումը տեղի կունենա օգոստոսի 18-ին, ժամը 11:00-ին, Իջևանի «Քանդակների այգում» (հասցե՝ Վալանսի փողոց, ք. Իջևան):   Միջոցառումը ուղեկցվելու է գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդես-վաճառքով: Տոնավաճառի մասնակից 50 գործատուներ ներկայացված կլինեն թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկություններով և սեփական...

Առողջապահության նախարարի շրջայցը Տավուշի մարզում

Առողջապահության նախարարի շրջայցը Տավուշի մարզում 16.08.2018

 Օգոստոսի 15-ին Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել նաև Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոնում, իր գոհունակությունն արտահայտել բուժհիմնարկի գործունեության, աշխատանքային պայմանների, բուժսարքավորումներով հագեցվածության վերաբերյալ: Այնուհետև նախարարն այցելել է Իջանի բժշկական կենտրոն, եղել բոլոր բաժանմունքներում, տնօրինության հետ քննարկել հիվանդանոցում...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 16:53:14