Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՈՒՄՆ ԱՆՑԱՎ ԿՐԹԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

08.04.2019

  Ապրիլի 6-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ մարզի կրթության ոլորտի խնդիրները համակարգող աշխատանքային խմբի նիստը: Հանդիպմանը ներկա էր և մարզպետի առաջարկով քննարկումը վարեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: Քննարկումն ընթացավ կրթական մանկավարժության համատեքստում: Մարզպետ Հայկ Չոբանյանը ներկայացրեց մարզի կրթության ոլորտի հետ կապված իր նկատառումները՝ նշելով, որ կրթության հաջողությունը ապակենտրոնացված հեղինակային դպրոցի մեջ է տեսնում: Աշոտ Բլեյանը մանրամասն անդրադարձավ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հեղինակային մանկավարժությանը, մանկավարժական սկզբունքներին ու մեթոդներին և տարիների իր փորձը մարզի համայնքային դպրոցներին փոխանցելու պատրաստակամություն հայտնեց: Նշեց, որ մարզի, համայնքի համար պիտանի սերունդ դաստիարակելու ու կրթելու միակ ճշմարիտ ուղին հեղինակային կրթական ծրագրի մշակումն ու իրականացումն է. տավուշցին ավելի լավ կիմանա իր մարզի բնությունը, կքայլի, կլուսաբանի և կներկայացնի աշխարհին, որն էլ հենց կնպաստի տուրիզմի զարգացմանը: Ամփոփիչ իր խոսքում մարզպետ Հայկ Չոբանյանը կարևորեց հանդիպման ընթացքում հնչած տեսակետները, ասաց, որ դրանք այլևս տեսակետներ չեն, այլ քաղաքականություն են ու դառնալու են գործողություն: Սա էր հանդիպման հիմնական ուղերձը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26