Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Վահե Ղալումյանն աշխատանքային այցով եղել է  Տավուշի պահածոների գործարանում

Վահե Ղալումյանն աշխատանքային այցով եղել է Տավուշի պահածոների գործարանում 14.08.2018

Օգոստոսի 13-ին ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն աշխատանքային այցով եղել է Տավուշի պահածոների գործարանում, որը տեղակայված է Վարագավան գյուղում: Երբեմնի համբավ ունեցող պահածոների գործարանն արդեն 4 տարի է չի աշխատում, սակայն այսօր տնօրինությունը մտածում է դրա գործարկման մասին, եթե կառավարության կողմից համապատասխան աջակցություն լինի: Այս մասին հարց էր բարձրացրել նաև բնակավայրի վարչական ներկայացուցիչը, երբ տարածաշրջանում էր գտնվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ի պատասխան կառավարության ղեկավարը...

<<Երիտասարդների հին խնդիրների լուծման նոր տեսլականը>>. քննարկում  Տավուշի մարզպետարանում

<<Երիտասարդների հին խնդիրների լուծման նոր տեսլականը>>. քննարկում Տավուշի մարզպետարանում 13.08.2018

Օգոստոսի 12-ին, Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ, 2018-ի Երիտասարդական մայրաքաղաք Իջևանում, մի շարք միջոցառումներ անցկացվեցին: Հանդիսավոր օրվա մեկնարկը տրվեց Իջևանի քանդակների այգում, որտեղ տոնի կապակցությամբ երիտասարդներին շնորհավորեցին ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, բազմաթիվ այլ հյուրեր: Ի թիվս այդ միջոցառումների, <<Հոդված 3>> ակումբը <<Երիտասարդների հին խնդիրների լուծման նոր տեսլականը>>...

Երիտասարդության միջազգային օրվան նվիրված կոնֆերանս մարզկենտրոն Իջևանում

Երիտասարդության միջազգային օրվան նվիրված կոնֆերանս մարզկենտրոն Իջևանում 13.08.2018

  Օգոստոսի 12-ին Երիտասարդության միջազգային օրվան նվիրված կոնֆերանս էր կազմակերպվել մարզկենտրոն Իջևանում: Կոնֆերանսի անցկացումը նախաձեռնել էր Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համատեղ: ,,Երիտասարդական հնարավորություններ,, խորագիրը կրող կոնֆերանսն անցկացվեց Տավուշի մարզպետարանի նիստերի մեծ դահլիճում: Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղի համակարգող Վարսիկ Ներկարարյանի բացման խոսքից հետո կոնֆերանսի...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցի 2-րդ օրը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցի 2-րդ օրը 12.08.2018

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 11-ին հանդիպումներ է ունեցել Իջևանի, Հաղարծինի և Դիլիջանի բնակիչների հետ, ներկայացրել տարբեր ուղղություններով կառավարության քայլերն ու պատասխանել քաղաքացիներին հուզող մի շարք հարցերի: Վարչապետը նշել է, որ այսուհետ Հայաստանի քաղաքացու դերը լինելու է որոշիչ մեր երկրի տնտեսական զարգացման գործում: «Վստահ եմ, այսուհետ ՀՀ քաղաքացին չի համակերպվելու պարտությունների, ապօրինությունների հետ, լավատեսորեն է նայելու ապագային, չի լինելու խնդրարկու: ՀՀ...

Նիկոլ Փաշինյանն այցելել է Իջևանի և Դիլիջանի արտադրական ընկերություններ և «Տավուշ» բժշկական կենտրոն

Նիկոլ Փաշինյանն այցելել է Իջևանի և Դիլիջանի արտադրական ընկերություններ և «Տավուշ» բժշկական կենտրոն 12.08.2018

Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 11-ին եղել է Իջևանի գինու և կոնյակի գործարանում: Վարչապետն ընկերության ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել գործարանում՝ ծանոթացել արտադրական գործընթացներին և ընկերության զարգացման ծրագրերին: Տեղեկացվել է, որ գործարանում արտադրվում է կոնյակ, գինի, օղի և պահածոներ: Արտադրանքն արտահանվում է ռուսական, չինական, կանադական և եվրոպական շուկաներ: Աշխատանքներ են տարվում արտահանման ուղղություններն ընդլայնելու նպատակով:...

Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ծանոթացել է թեթև արդյունաբերության և անասնապահության ոլորտներում նոր աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ծրագրերին

Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ծանոթացել է թեթև արդյունաբերության և անասնապահության ոլորտներում նոր աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ծրագրերին 11.08.2018

  Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է «Տավուշ տեքստիլ» ընկերության Բերդի արտադրամասում: Վարչապետն ընկերության ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել արտադրամասում՝ ծանոթացել բանվորական ձեռնոցների արտադրության գործընթացին:  Տեղեկացվել է, որ ընդհանուր առմամբ մարզում «Տավուշ տեքստիլ»-ի արտադրամասերում աշխատում է 520 մարդ, որոնց միջին աշխատավարձը կազմում է 145 հազար դրամ: Ընկերությունը նախորդ տարվա ընթացքում իրականացրել է...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 10:46:59