Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 16.08.2018

2018 թվականի օգոստոսի 16-ին, ժամը 11:00-ին Բերդի համայնքապետարանում տեղի է ունենալու  համայնքի ավագանու արտահերթ նիստը հետևյալ օրակարգով՝ <<ՀՀ 2018թ. պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով Բերդ համայնքի Նորաշեն-Մովսես 7,5 կմ միջբնակավայրային ճանապարհի հիմնովին վերանորոգում և ասֆալտապատում>> ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտը հաստատելու մասին:

Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն այցելել է <<Բենտոնիտ>> բաց բաժնետիրական ընկերություն

Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն այցելել է <<Բենտոնիտ>> բաց բաժնետիրական ընկերություն 16.08.2018

Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն այցելել է <<Բենտոնիտ>> բաց բաժնետիրական ընկերություն: Այցի ընթացքում մարզպետը մոտիկից ծանոթացել է ընկերության գործունեությանը, արտադրական հնարավորություններին, արտադրության տեսակներին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնի այցի ընթացքում Տավուշի մարզպետարանում կայացած հանդիպման ժամանակ ընկերության տնօրենը ներկայացրել էր, որ Բենտոնիտի արտադրանքը հիմնականում իրացվում է Ռուսաստանի Դաշնությունում, սակայն տեղեկացրել էր, որ Հայաստանում նույնպես, մասնավորապես...

Նախարար Սուրեն Պապիկյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ

Նախարար Սուրեն Պապիկյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ 15.08.2018

    Օգոստոսի 14-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների հետ, որին մասնակցել է նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։  Ողջունելով գործընկերներին՝ նախարար Սուրեն Պապիկյանը դրական է գնահատել նախարարներ-մարզպետներ ձևաչափով խորհրդակցությունների արդյունքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը և հավելել, որ պարբերական աշխատանքային խորհրդակցությունները խթան են հանդիսանում...

Հաստատվել է դասագրքերի ներդրումային գումարի չափը

Հաստատվել է դասագրքերի ներդրումային գումարի չափը 15.08.2018

 ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ նախարար Արայիկ Հարությունյանը հրաման է ստորագրել, որով հաստատվել է 2018-2019 ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատությունների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը:  Համաձայն հրամանի` տարրական դպրոցում /առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ դասարաններ/ դասագրքերը կհատկացվեն առանց ներդրումային գումարի: Հինգերորդից տասներկուերորդ դասարանների դասագրքերի համար սահմանված են 300-550 դրամ...

Աշխատանքային այցով Տավուշի մարզում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը

Աշխատանքային այցով Տավուշի մարզում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը 15.08.2018

  Աշխատանքային այցով Տավուշի մարզում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի ուղեկցությամբ նախարարն այցն սկսել է Բերդի բժշկական կենտրոնից, որտեղ նա ծանոթացել է բուժհիմնարկում իրականացվող ծառայություններին, ունեցած ցուցանիշներին, զրուցել բուժանձնակազմի հետ, լսել նրանց խնդիրները, հետաքրքրվել հիվանդների առողջական վիճակով: Բերդի ԲԿ-ում նախարարը հանդիպել է նաև  տարածաշրջանի գյուղական բժշկական ամբուլատորիաների և Արծվաբերդի ու Այգեձորի առողջության...

Հանցագործությունը բացահայտված է

Հանցագործությունը բացահայտված է 14.08.2018

  Օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը ,,Դիլիջան,, ազգային պարկի ,,Հաղարծին,, տեղամասում ապօրինի ծառահատում է կատարվել: Չարագործները հատել են բոխու, կաղնու, հաճարենու ծառեր: Ահազանգի հետքով անմիջապես դեպքի վայր են ժամանել Տավուշի մարզպետը, բնապահպանության պատասխանատուները, իրավապահները: Հատվել է ընդհանուր թվով 21 ծառ, որից 20-ը 9-րդ պահաբաժնից և մեկը՝ 11-րդ: Հատվել են ճամփեզրի ծառեր, և ամենայն հավանականությամբ անտառափայտի գողերը այս անգամ դրանք տանելու նպատակով չեն կտրել, այլ իրենց...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 10:46:59