Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետարանը հրավիրում է զբոսաշրջության թեմայով քննարկման

09.04.2019

 2019թ. ապրիլի 13-ին, ժամը 11:00-17:00-ը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մեծ դահլիճում /Բնական գիտությունների ֆակուլտետի մասնաշենք/ տեղի կունենա սեմինար-քննարկում «Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացման հիմնախնդիրները և հեռանկարները. նորարարական լուծումների որոնում» խորագրով:
 ՀՀ Տավուշի մարզպետարանը մարզի զբոսաշրջության կայուն զարգացման ապահովման համար նախաձեռնել է «Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացման հայեցակարգ»-ի մշակման գործընթաց, որի շրջանակներում հրավիրում է սեմինար-քննարկման բոլոր շահագրգիռ կողմերին՝ մարզում զբոսաշրջային գործունեություն իրականացնող բոլոր իրավաբանական ու ֆիզիկական անձանց: Ստորև ներկայացվում է զբոսաշրջային գործունեության ցանկը.
• Գիշերակացի կազմակերպման ձեռնարկություններ /հյուրանոցներ, մոթելներ, հոսթելներ, հյուրատներ և այլն/
• Սննդի կազմակերպման ձեռնարկություններ /ռեստորաններ, սրճարաններ, փաբեր և այլն/
• Տրանսպորտային ձեռնարկություններ
• Կրթական հաստատություններ /քոլեջներ, բուհեր/
• Զբոսաշրջային օպերատորներ / գործակալություններ
• Զբոսաշրջային ծրագրեր իրականացնող ՀԿ-ներ
• Զբոսաշրջային ծրագրեր իրականացնող կամավորական խմբակներ
• Զբոսաշրջային գործունեություն իրականացնող անհատներ /զբոսավարներ, թրեյներներ և այլն/
• Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններ
• Զբոսաշրջային ծրագրեր իրականացնող միջազգային կազմակերպություններ
• Հուշանվերներ և նմանատիպ այլ ապրանքներ արտադրող ձեռնարկություններ /անհատներ
• Այլ
 Եթե Դուք վերոնշյալ ցանկի որևէ կետում Ձեզ չեք տեսնում, բայց նույնպես հետաքրքրված եք մարզում զբոսաշրության զարգացմամբ, ապա Դուք նույնպես կարող եք մասնակցել:

Օրակարգ

11:00-11:25 – Մասնակիցների գրանցում /մեծ դահլիճ/
11:25-11:30 – Մասնակիցների տեղավորում /մեծ դահլիճ/
11:30- 11:45 – Բացման ելույթներ /մեծ դահլիճ/
                        Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան
ԵՊՀ ԻՄ մասնաճյուղի տնօրեն Արտակ Ցուցուլյան
ԵՊՀ սերվիսի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, Տավուշի մարզպետի զբոսաշրջության գծով խորհրդական Գոռ Ալեքսանյան
11:45-12:00 – Հանդիպման հետագա քայլերի ներկայացում /մեծ դահլիճ/
12:00-14:00 – Քննարկումներ աշխատանքային խմբերում /մեծ դահլիճ և լսարաններ/
14:00-14:45 – Ընդմիջում
14:45-17:00 – Աշխատանքային խմբերի քննարկման արդյունքների ներկայացում /մեծ դահլիճ/
17:00-17:30 – Ամփոփում /մեծ դահլիճ/

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05