Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ հանձնաժողովի առաջին նիստը

08.04.2019

 Տավուշում զբոսաշրջության ոլորտի ռազամավարության ստեղծման եւ իրականացման համար ձեւավորվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկված են եւ կընդգրկվեն զբոսաշրջության ոլորտի գերատեսչությունների, միջազգային եւ տեղական կազմակերպությունների, կրթական ոլորտի ներկայացուցիչներ, զբոսաշրջային ոլորտում բիզնես-գործունեություն ծավալող գործարարներ, ոլորտով հետաքրքրված անձինք։ Ապրիլի 6-ին տեղի ունեցավ հանձնաժողովի առաջին նիստը։ Հանձնաժողովի աշխատանքները համակարգում է Տավուշի մարզպետի զբոսաշրջության գծով խորհրդական Գոռ Ալեքսանյանը։ Հանդիպման ընթացքում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը նշեց․ «Մենք պետք է Տավուշը դարձնենք զբոսաշրջային, առողջարանային բրենդ եւ ապահովենք զբոսաշրջության ոլորտի համակարգված զարգացումը։ Տավուշն ունի մշակութային, բնական, մարդկային բոլոր ռեսուրսները` բրենդ դառնալու համար»։ Քննարկման ընթացքում կազմակերպությունները ներկայացրին կայուն զբոսաշրջություն ապահովելու համար արդեն արված եւ կատարվելիք ներդրումները, ինչպես նաեւ քննարկեցին մարզի զբոսաշրջության զարգացմանն ուղղված մասնակցային ձեւաչափեր։ Առանձնացվել են աշխատանքային խմբի հիմնական գործառույթները․ 1․Խորհրդատվություն տրամադրել պետական, մասնավոր եւ միջազգային կառույցներին Տավուշի մարզում զբոսաշրջության զարգացման ծրագրերի իրականացման եւ զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող այլ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց։ 2․Մշակել եւ պարբերաբար թարմացնել Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացման առաջարկություններ, հայեցակարգ, ռազմավարություն եւ դրանք ներկայացնել իրավասու մարմիններին։ 3․Աջակցել Տավուշում զբոսաշրջային ոլորտի զարգացման ծրագրերի իրականացմանը։ 4․Աջակցել զբոսաշրջության բնագավառում շահագրգիռ կողմերի միջեւ համագործակցության ապահովմանը (տեղական, մարզային, ազգային, միջազգային մակարդակներում)։ Հաջորդ քննարկումը տեղի կունենա ապրիլի 20-ին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27