Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 28.02.2019
2019 թվականի մարտի 4-ին, ժամը 9:30-ին, համայնքի ղեկավարի աշխատասենյակում կկայանա Բերքաբեր համայնքի ավագանու թիվ 21 հերթական նիստը հետևյալ օրակարգով. 1. Բերքաբեր համայնքի 2018 թվականի բյուջեի կատարողականի մասին: 2. Մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից գնդակոծման դեպքեր ունեցած Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր համայնքի հողի հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական աջակցություն ցուցաբերելու մասին: ...
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 28.02.2019
2019թ. մարտի 7-ին, ժամը 16:00-ին, Կիրանցի համայնքապետարանում կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը հետևյալ օրակարգով. 1. Կիրանց համայնքի ,,Մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից գնդակոծման դեպքեր ունեցող հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց ցուցակը պետական աջակցություն ցուցաբերելու մասին,,: 2. Տավուշի մարզի Կիրանց համայնքի 2019 թվականի տարեկան աշխատանքային պլանի հաստատման մասին:
Վանաձորում «Աջակցություն բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) գործողությունների ծրագրի համատեղ մշակմանն ու իրականացմանը» ծրագրի շրջանակներում տեղի է ունենում թաուն հոլ քննարկում, որին մասնակցում են Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի ՏԻՄ-երի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ՓՄՁ-ները և ակտիվ քաղաքացիները։ Մասնակիցները քննարկում են, թե ինչպես կարող են նպաստել առավել հաշվետու և թափանցիկ կառավարման կայացմանը Հայաստանի Հանրապետությունում։ Հանրային քննարկման են...

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԸ ԵՐԵԿ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԵՂԵԼ Է ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ 27.02.2019
Մարզպետարանում կայացած խորհրդակցության ընթացում քննարկվել են պաշտպանական գերատեսչության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ փոխգործակցության, սահմանամերձ համայնքների խնդիրների լուծմանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի, եղել մարտական հենակետերում, տեղում դիտարկել կատարված և ընթացիկ ինժեներական ու ամրաշինական, հենակետերի վերազինմանն ուղղված աշխատանքները, տվել համապատասխան հանձնարարականներ: Դավիթ Տոնոյանը...

Քննարկվել են խնամատարության ինստիտուտի զարգացման ու ներառական կրթության որակի բարելավման հարցեր 27.02.2019
Խնամատարության ինստիտուտի զարգացման ու ներառական կրթության որակի բարելավման հարցերն են այսօր քննարկել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և ,,Հույսի կամուրջ,, հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանը: Քննարկվող հարցերի համատեքստում մարզպետը կարևորել է իրազեկման խնդիրը, նշել, որ խնդիրները լուծելիս առաջին հերթին պետք է ելնել երեխայի շահեկանության տեսանկյունից և ստեղծել դրա մշակույթը: Հաջորդը նշվել է ծառայությունների համակարգի ձևավորման և երեխայի պաշտպանության ինստիտուտի...
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 26.02.2019
Մարտի 4-ին, ժամը 17:00-ին, Այրումի համայնքապետարանի վարչական շենքում կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը հետևյալ օրակարգով՝ 1. ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացում՝ սուբվենցիա ստանալու նպատակով 2019թ. բյուջետային ֆինանսավորման համայնքային սեփականություն հանդիսացող ,,Բազմաբնակարան անավարտ շենքի տանիքի մի հատվածի կառուցում,, ծրագրին մասնակցելու համաձայնություն տալու մասին: 2. Այրում համայնքի ենթակայության տակ գտնվող ՀՈԱԿ-ների շենքերը որպես հիմնական միջոց...


