Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Դասավանդիր Հայաստանն» առաջնորդության դպրոց է․ Հայկ Չոբանյան

10.07.2019

 Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այցելել է «Դասավանդիր Հայաստան» (Teach For Armenia) կրթական հիմնադրամ, քննարկում ունեցել հիմնադրամի հիմնադիր եւ ղեկավար Լարիսա Հովհաննիսյանի եւ առաջնորդող թիմի հետ։ Քննարկվել են համագործակցության հարցեր։
 Նոր ուսումնական տարում «Դասավանդիր Հայաստանի» ուսուցիչները ներգրավված կլինեն Տավուշի 13 դպրոցների ուսումնական գործընթացներում։
Առաջիկա օրերին Հայկ Չոբանյանը հանդիպում կունենա «Դասավանդիր Հայաստանի» շրջանավարտների հետ։ Նպատակը նրանց Տավուշի կրթական ծրագրերին, դպրոցներում դասավանդման եւ, ինչու չէ, կառավարման պրոցեսում ներգրավելն է։
 Հայկ Չոբանյանը «Դասավանդիր Հայաստանի» մասին խոսելիս նշել է, որ այն առաջնորդության դպրոց է։ «Տավուշում խրախուսում ենք կրթության այլընտրանքային համակարգերի ներդրումը։ Այսօր կանգնած ենք մշակութային փոփոխության անհրաժեշտության առաջ, եւ մեր երեխաների կրթության ժամանակը վատնելու իրավունք չունենք։ «Դասավանդիր Հայաստանն» առաջնորդության դպրոց է, որը կարողացել է վերափոխել Հայաստանի կրթության որակը։ Այսօր տեղի ունեցած հանդիպմանն արեցինք որոշ արձանագրումներ, որոնք արժանի են նոր քննարկումների»,-ասել է Տավուշի մարզպետը։
 Տավուշն առաջին մարզերից է, որ, սկսած 2015 թվականից, ներգրավվել է «Դասավանդիր Հայաստանի» ոչ միայն կրթական, այլեւ համայնքային ներազդեցության ծրագրեր։
 «Դասավանդիր Հայաստանի» թիմի հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնց վերաբերյալ լրացուցիչ իրազեկում կլինի։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57