Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ճանապարհների անվտանգությունը՝ օրվա խնդիր

10.07.2019

 Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ոստիկանության մարզային վարչության, ոստիկանության Իջևանի բաժնի, ճանապարհային ոստիկանության և մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկեց ամռան շրջանում ճանապարհների ծանրաբեռնվածության և երթևեկության արդյունավետ ու անվտանգ կազմակերպման հետ կապված հարցեր։ Նշեց, որ պետք է առավել մեծ ուշադրություն դարձնել ճանապարհների այն հատվածներին, որտեղ իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ, մասնավորապես ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ ինչպես անվտանգություն ապահովելու, այնպես էլ խցանումներ թույլ չտալու նպատակով։ Կարևոր համարվեց հետևողականությունը գծանշումների ու ճանապարհային նշանների առկայության հարցում։ Առաջարկվեց ճանապարհային ոստիկանությանը հատկապես հանգստյան օրերին, երբ մեքենաների մեծ կուտակումներ են առաջանում ճանապարհահատվածներում ու հանգստի գոտիներում, հնարավորինս ուժեղացված հերթապահություն սահմանել։ Առողջապահության վարչությանը հանձնարարվեց միջպետական ճանապարհին մոտ գտնվող բուժհիմնարկներին, այդ թվում նրանց կազմում գործող ԲՄԿ-ներին լրացուցիչ ապահովել առաջին անհրաժեշտության դեղորայքով, վիրակապական նյութերով, շինաներով և այլ անհրաժեշտ պարագաներով։ Ճանապարհներն ավելորդ չծանրաբեռնելու նպատակով ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությանը հանձնարարվեց գրություն ուղարկել համայնքների ղեկավարներին, որպեսզի հետևողական լինեն, որ խոտի տեղափոխումը մեքենաներով հնարվորինս այլընտրանքային ճանապարհով իրականացվի։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27