Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայկ Չոբանյանը Նոյեմբերյանում մասնակցել է զորակոչի արարողությանը

10.07.2019

 «Դուք ձեր կյանքի ամենակարևոր գործը պիտի անեք, որով տավուշեցին իր ամբողջ կյանքում է զբաղվում․ դա հայրենիքի պաշտպանության գործն է։ Ձեզանից շատերը հենց հայրենիքի սահմանին են մեծացել։ Այսուհետ այս երկու տարին ևս դուք պետք է զբաղվեք հայրենիքի պաշտպանության գործով»,-այսօր Նոյեմբերյանում տեղի ունեցած զորակոչի արարողությանն ասաց մարզպետ Հայկ Չոբանյանը՝ դիմելով հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարելու գնացող երիտասարդներին։
Զորակոչին ներկա էին համայնքապետարանի ներկայացուցիչներ, նորակոչիկների ընկերներ, ծնողներ ու հարազատներ։
 «Շնորհավորում եմ բոլորիս այսօրվա համար։ Մենք համոզված պիտի լինենք, որ մեր տղաները, մեր զավակները առողջ գնալու են և շատ ավելի առողջ վերադառնալու են՝ իրենց պարտքը հայրենիքին կատարած լինելով»,-ողջույնի իր խոսքում ասաց մարզպետը։
 Հայկ Չոբանյանը զինակոչիկների ծնողներին շնորհակալություն հայտնեց հայրենիքի պաշտպաններ դաստիարակելու համար։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57