Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տավուշի մարզը պատրաստվում է մարտի 23-ին մասնակցելու համապետական շաբաթօրյակին 15.03.2019
2019թ. մարտի 23-ին հանրապետության ողջ տարածքում կանցկացվի այս տարվա առաջին շաբաթօրյակը։ Միջոցառումն ըստ պատշաճի կազմակերպելու նպատակով, այսօր Տավուշի մարզպետարանում մարզային հանձնաժողովը անց է կացրել է հերթական նիստը, որը վարել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Քննարկման արդյունքում արձանագրվել են հետևյալ առաջարկությունները: 1.Մինչև շաբաթօրյակի անցկացման օրն ակտիվ համագործակցություն ապահովել համայնքում գործող տնտեսվարող սուբյեկտների և իրավաբանական անձանց հետ: 2. Մինչև շաբաթօրյակի...

Տեխնոլոգիաներն ուղղորդվում են դեպի մարզեր. հերթը Տավուշի մարզինն է 15.03.2019
<<Մարզերում բարձր տեխնոլոգիաների զարգացումը դառնալու է դրանց հզորացմանը նպաստող լուրջ քայլ: Սա իրական հնարավորություն է աշխատատեղեր ստեղծելու ՏՏ ոլորտով հետաքրքրված երիտասարդների համար՝ այդպիսով կանխելով նրանց արտագաղթը մարզից եւ առհասարակ Հայաստանից>>,- ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի, «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն...
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 14.03.2019
2019 թվականի մարտի 15-ին տեղի կունենա Սարիգյուղ համայնքի ավագանու արտահերթ նիստը հետևյալ օրակարգով. 1. Մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող Տավուշի մարզի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի հողի հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց գումարների հաստատումը ըստ հատկացումների: 2. ,,Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում,, ծրագրով Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքում ներհամայնքային...

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 14.03.2019
Մարտի 14-ին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը քաղաքացիների ընդունելություն է կատարել մարզպետարանում: Ընդունելությանը մասնակցել է մարզի գյուղական և քաղաքային համայնքների 35 բնակիչ: Ներկայացվել են տարբեր բնույթի խնդիրներ, որոնց գերակշիռ մասը կապված է եղել առողջական խնդիրների լուծմանն աջակցության և աշխատանքի տեղավորման հարցերի հետ: Դիմումներին ընթացք տալու և արդյունքների մասին զեկուցելու նպատակով մարզպետը կոնկրետ հանձնարարականներ ու ժամկետներ է տվել պատասխանատուներին՝ նշելով, որ անհրաժետ է...

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ 13.03.2019
Այսօր համագործակցության հուշագիր է ստորագրվել ՀՀ Տավուշի մարզպետարանի և ,,Վիքիմեդիա Հայաստան,, գիտակրթական հասարակական կազմակերպության միջև: Հուշագիրը ստորագրել են Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և ,,Վիքիմեդիա Հայաստան,, գիտակրթական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Սուսաննա Մկրտչյանը: Կարևորելով Հայաստանի Հանրապետությունում կրթության ոլորտում 21-րդ դարի հմտությունների ներդրումն ու տարածումը, խթանելով ուսուցիչների և աշակերտների շրջանում ազատ և արդի գիտելիքի ու դրա...

Քաղաքին պետք է տրվի զարգացման հնարավորություն, այս ձևով այն չի կարող զարգանալ 13.03.2019
Այսօր առավոտյան Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը խորհրդակցություն է անցկացրել Իջևանի համայնքապետարանում: Մասնակցել են մարզպետարանի և համայնքապետարանի ստորաբաժանումների ղեկավարները: Հիմնականում քննարկվել են համայնքում առկա քաղաքաշինական խնդիրները: Կարևորվել է քաղաքի գլխավոր հատակագծի կամ մաստեր պլանի կազմումը: -Առանց դրա գոյության պետք է որևէ հատկացում չլինի: Նախ քաղաքաշինական առումով այդպես ավելի ճիշտ է ու գրագետ, և երկրորդը՝ այն վիճակը, ինչում գտնվում է Իջևանը, հենց այդ մաստեր պլանի...


