Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի կիրարկման շուրջ

26.04.2019

   Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ միջգերատեսչական հանդիպում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի կիրարկման շուրջ: ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ միջոցառումն իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսավորմամբ «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակներում՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից: Հանդիպմանը, որը բացեց ՀՀ Տավուշի մարզպետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը, մասնակցում էին մարզպետարանի, մարզային ոստիկանության բաժինների պատասխանատուներ, սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների, դպրոցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, շահագրգիռ այլ անձինք: Ողջունելով ներկաներին՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն այնուհետև մանրամասն ներկայացրեց վերոնշյալ օրենքի կիրարկման առանձնահատկությունները, ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ վիճակագրությունը: Օրենքի իրականացման դրույթներին և օրենքի շրջանակներում միջգերատեսչական համագործակցությանն անդրադարձավ «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ, քրեական արդարադատության փորձագետ Արշակ Գասպարյանը: Հանդիպման ավարտին բանախոսները պատասխանեցին լսարանին հետաքրքրող բազմաթիվ հարցերին:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18