Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սահմանապահ գյուղերի հենակետերն օրինակելի են

29.04.2019

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանի գլխավորությամբ այցելել էր Տավուշի մարզ:
 Քաղպաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատներ շրջայցը ՓԾ անձնակազմը սկսեց Չինարի սահմանամերձ համայնքի հենակետից։ Այս հենակետի շինության տարածքն ունի հատուկ խորհուրդ, այն պատահական ընտրված չէ և կիսում է համայնքի մանկապարտեզի շինության տարածքը՝ պատնեշի դեր կատարելով հակառակորդի ուղղակի կրակի դեմ։ Համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը նշում է, որ հրազենի հետքերը դեռ թարմ են հենակետի պատերի վրա, և ուրախությամբ նկատում է, որ գյուղն ու մանկապարտեզի սաները հենակետի տղաների շնորհիվ առավել քան պաշտպանված են և հուսալի ձեռքերում։ Համայնքի ղեկավարն ասաց նաև, որ համայնքն էլ ուժերի ներածին չափ կանգնած է տղաների կողքին, և հենակետում առկա խնդիրները մեկը մյուսի հետևից լուծում կստանան։
  ՓԾ անձնակազմը եղավ նաև Մովսես և Ներքին Կարմիրաղբյուր համայնքների հենակետերում։ ՔՊ բոլոր հենակետերը համալրված են անհրաժեշտ գույքով և կարիքի դեպքում իրականացնում են նաև համայնքներում արտակարգ իրավիճակների արձագանքում։ Հենակետի անձնակազմն անցնում է ինչպես առաջին բուժօգնության, այնպես էլ փրկարարական գործի վերապատրաստում։ Սահմանամերձ Մովսես համայնքի հենակետը նույնպես խորհրդանշական դիրք ունի, այն գտնվում է Սուրբ Կույս Աստվածածին եկեղեցու հարևանությամբ։
 Այցի շրջանակներում ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացվեցին հենակետերի անձնակազմերի ծառայության կատարման և ներքին կարգուկանոնի պահպանման, համազգեստի կրման, տարածքների մաքրության, զենքի և զինամթերքի պահպանման մանրամասնությունները։
  Աշխատանքային այցի ավարտին Ա. Նահապետյանն արդյունքներն ամփոփելու նպատակով խորհրդակցություն գումարեց մարզային փրկարարական վարչությունում։ Նա բարձր գնահատական տվեց ՔՊ հենակետերի անձնակազմի կատարած աշխատանքներին՝ նշելով, որ այս փրկարարները պետք է օրինակ լինեն բոլոր ստորաբաժանումների համար։
 -Այս տղաներն իրենց օրինակով ցույց են տվել, թե ինչպես կարելի է սուղ միջոցներով կատարել գրեթե անհնարինը։ Ֆիզիկական և մտավոր բարձր պատրաստվածությունը, շենք-շինությունների բարեկարգ վիճակը, կարգուկանոնի պահպանումը և ջանասիրաբար ծառայելն այսպիսի վտանգավոր գոտիներում պետք է խթան հանդիսանան մեզ համար, որպեսզի բոլորս այսօրինակ լրջությամբ վերաբերվենք մեր գործին։ Միայն շնորհիվ նշվածի մենք կարող ենք բարձր պահել փրկարարի անունն ու կոչումը, - ասաց ՓԾ տնօրենը։
  Ա. Նահապետյանը հավելեց, որ այսպիսի այցերը կկրեն պարբերական բնույթ և հույս հայտնեց, որ տարածքային այլ ստորաբաժանումներ կատարվելիք շրջայցերից հետո կվերադառնա նույն ոգևորությամբ և հիացմունքով։

      http://mes.am/
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-15 15:34:33