Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Հայկ Չոբանյանն այցելել է ՍՕՍ մանկական գյուղ

26.04.2019

  Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ապրիլի 25-ին այցելել է Իջևանի ՍՕՍ մանկական գյուղ, ներկա գտնվել «Թումանյան 150» խորագրով միջոցառմանը, որի ընթացքում Թումանյանի հեքիաթների հերոսների կերպարներով ելույթ են ունեցել Ընտանիքների ամրապնդման «Իջևան» և «Տավուշ» ծրագրերի, ինչպես նաև Այլընտրանքային խնամքի սաները: Պարային և երաժշտական տարբեր կատարումներով հանդես են եկել գյուղի՝ արվեստի և երաժշտական դպրոց հաճախող երեխաները: Միջոցառումն ուղեկցվել է ցուցահանդեսով, որտեղ ներկայացվել են փոքրիկների ձեռքի աշխատանքները՝ գոբելեն, վիտրաժ, գեղանկար: Միջոցառման ավարտին մարզպետ Հայկ Չոբանյանն այցելել է ՍՕՍ ընտանիք, ծանոթացել իրականացվող խնամքի առանձնահատկություններին:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-15 15:34:33