Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

26.04.2019

  Մայիսյան հաղթանակների խորհուրդը և դրանց վերաբերյալ հիշողությունները սերունդներին փոխանցելու նպատակով 2019թ. մայիսի 9-ին մարզկենտրոն Իջևանում նախատեսվում է անցկացնել «Անմահ գունդ» խորագրով քայլերթ:
 Ակցիային կմասնակցեն Տավուշի մարզի ուսումնական հաստատությունների աշակերտներ և ուսանողներ, մարզում գործող կուսակցությունների երիտասարդական թևերի ներկայացուցիչներ, Հայ առաքելական եկեղեցու հոգևոր այրեր և այլոք:
 Նախաձեռնության նպատակն է՝ պահպանել յուրաքանչյուր ընտանիքում Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերանների մասին հիշողությունը և ապահովել սերունդների հաջորդականությունը: Դրա համար անհրաժեշտ են պատերազմի վետերանների թվայնացված լուսանկարները և նրանց կենսագրական տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան/մահվան ամիս-ամսաթիվ, այլ տվյալներ): Լուսանկարները և տվյալները պետք է ուղարկել armpolk@gmail.com հասցեին՝ կատարելով «1941-1945» նշումը: Անհրաժեշտության դեպքում կարող եք զանգել նաև Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մանե Ղազումյանին /հեռ.՝ 094- 34-00-39/:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18