Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԹԻՄԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ 22.12.2011
ՀՀ Անկախության 20-ամյակի միջոցառումների շրջանակում Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ ԵՊՀ մասնաճյուղային մրցույթ վոլեյբոլ մարզաձևից: 17 թիմերի թվում մրցույթին մասնակցեց նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տղամարդկանց վոլեյբոլի թիմը: Հաղթելով 3 թիմի` մեր մասնաճյուղի ներկայացուցիչները դուրս եկան եզրափակիչ, որտեղ խաղացին ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետի թիմի հետ:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ 22.12.2011
ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 15-ի թիվ 1786-Ն որոշմամբ Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանը որպես հումանիտար օգնություն հատկացվել է արևածաղկի ձեթ, որը որպես սոցիալական աջակցություն ՀՀ մարզպետարանների միջոցով կտրամադրվի անապահով ընտանիքներին:

ԱՐԺԱՆԱՑԱՎ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՄՐՑԱՆԱԿԻ 20.12.2011
Արման Ուլիխանյանը ՀՀ ԿԳ նախարարության Դիլիջանի երաժշտական դպրոցի հինգերորդ դասարանի սան է: Նա սովորում է լարային բաժնում և հաջողությամբ հանդես գալիս որպես ջութակահար: Սակայն Արմանի նախասիրությունների և հնարավորությունների շրջանակը բավականին լայն է, հատկապես արվեստի ոլորտում: Բացի նվագելը, նա նաև հաջողությամբ երգում է և նկարում:

ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ 13.12.2011
Դեկտեմբերի 13-ին տեղի ունեցավ Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին մարզային զորակոչային հանձնաժողովի բոլոր անդամները, մարզի 4 տարածաշրջանների զինկոմները և զորակոչային բաժինների պետերը:
Վերականգնվել է 6,97 կմ երկարությամբ հատվածը 13.12.2011
|Շահագործման է հանձնվել Համաշխարային բանկի ֆինանսավորմամբ >

Նշվեց <<Հույսի կամուրջի>> 15-ամյակը 13.12.2011
> հասարակական կազմակերպությունն իր գործունեությունն սկսել է 1996 թվականից, իսկ Տավուշի մարզում` 1999-ից, Տավուշի մարզպետարանի հետ համագործակցությամբ մարզի 4 տարածաշրջաններում ստեղծելով երեխայի զարգացման կենտրոններ: