Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

                                           ԽԱՇԹԱՌԱԿՆ ՈՒՆԵՑԱՎ ԻՐ ՀԱՎԱՏԻ ՏՈՒՆԸ

ԽԱՇԹԱՌԱԿՆ ՈՒՆԵՑԱՎ ԻՐ ՀԱՎԱՏԻ ՏՈՒՆԸ 13.05.2013

Հաղթանակի ու խաղաղության օրը Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի համար նշանավորվեց ևս մի կարևոր իրադարձությամբ. մայիսի 9-ին համայնքի հավատավոր բնակչության առաջ իր դռները բացեց Սուրբ Դավիթ մարգարեի անունը կրող նորակառույց եկեղեցին, որի կառուցումը հովանավորել է գյուղի զավակ, այժմ ռուսաստանաբնակ Արտակ Քամալյանը: Տնտեսագիտության դոկտոր պրոֆեսորը եկեղեցին կառուցել է ի հիշատակ իր Դավիթ եղբոր: Եկեղեցու բացումը համագյուղական տոնախմբության էր վերածվել, և աննկարագրելի էր գյուղացիների խանդավառությունը:...

ՆՇՎԵՑ ԵՐԿՐԱՊԱՀԻ ՕՐԸ 08.05.2013

Սկսած 2002 թվականից, ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ, մայիսի 8-ը Հայաստանի Հանրապետության պետական տոնացույցում նշվում է որպես Երկրապահի օր՝ կապվելով պատմական Շուշիի ազատագրման օրվա հետ:

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 9-Ի՝ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ 07.05.2013

Սիրելի տավուշցիներ, Հայրենական մեծ պատերազմի ու Արցախյան ազատամարտի սիրելի վետերաններ ու զինվորականներ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ: Հայ ժողովրդի համար մայիսը դարձել է հաղթանակների ամիս. Ավարայր, Սարդարապատ, Բաշ-Ապարան, գերմանական ֆաշիզմի դեմ տարած Մեծ հաղթանակ, որում իր անուրանալի ներդրումն ունեցավ նաև հայ ժողովուրդը: Իսկ ահա 20-րդ դարավերջին մայիսը նշանավորվեց հայկական զենքի նոր հաղթանակով՝ պատմական Շուշիի փառահեղ ազատագրմամբ, որը դարձավ...

Երգերը սեր են ծնում,  և սիրուց են ծնվում երգերը…

Երգերը սեր են ծնում, և սիրուց են ծնվում երգերը… 06.05.2013

Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ գարնանաշունչ միջոցառում "Երգերը սեր են ծնում, և սիրուց են ծնվում երգերը…" խորագրով, որը կազմակերպել էին դպրոցի 9-րդ ,,բ,, դասարանի աշակերտները: Միջոցառման ընթացքում հնչեցին բանաստեղծություններ և երգեր գարնան, սիրո մասին, ընթերցվեցին հայ մեծ գրողներ Դանիել Վարուժանի, Վահան Տերյանի, Ավետիք Իսահակյանի, Գրիգոր Նարեկացու սիրային բանաստեղծություններից և նամակներից: Անչափ տպավորիչ էին Սայաթ-Նովայի, Ավ. Իսահակյանի խոսքերով գրված երգերի...

ԾԱՌԱՏՈՒՆԿ ԴԻԼԻՋԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿՈՒՄ

ԾԱՌԱՏՈՒՆԿ ԴԻԼԻՋԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿՈՒՄ 02.05.2013

Աշխատանքի և աշխատավորության միջազգային օրը՝ մայիսի 1-ին, ծառատունկ էր կազմակերպվել ՙՙԴիլիջան՚՚ ազգային պարկում: Միջոցառումը նախաձեռնել էին ՀՀ բնապահպանության նախարարությունը, Տավուշի մարզպետարանը, Դիլիջանի քաղաքապետարանը, Դիլիջանի ազգային պարկն ու միջազգային դպրոցը: Այդ օրը Պարզ լիճ տանող ճանապարհի 5-րդ կիլոմետրի վրա գտնվող անտառային հատվածում համատեղ ուժերով տնկվեց ավելի քան 1000 ծառ: Ծառատունկին մասնակցեցին բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը, Տավուշի մարզպետ Արմեն...

Քաղաքացիների ընդունելություն Բերդում 30.04.2013

Ապրիլի 29-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը քաղաքացիների հերթական ընդունելությունն անցկացրեց Բերդում: Ընդունելության համար նախապես դիմել և հերթագրվել էին Բերդ քաղաքից 8, Այգեպարից՝ 1, Չորաթանից՝ 2 և Վերին Կարմիրաղբյուրից՝ 4 քաղաքացիներ: Ընդունելությանը մասնակցած քաղաքացիները հիմնականում դիմել էին ֆինանսական աջակցության խնդրանքով: Մարզպետը քաղաքացիների ֆինանսական օգնության խնդրանքները բավարարելու համար հանձնարարական տվեց համապատասխան բաժնին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-21 15:02:40