Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացան ՏԻՄ ընտրություններ 31.01.2011

Հունվարի 30-ին Տավուշի մարզի Սարիգյուղ եւ Լուսահովիտ համայնքներում կայացան ՏԻՄ ընտրություններ:

Ամփոփվեցին պիլոտային ծրագրի արդյունքները

Ամփոփվեցին պիլոտային ծրագրի արդյունքները 24.01.2011

Հայ-շվեյցարական միջկառավարական համաձայնագրի ծրագրի բժշկական բաղադրիչի ներդրման շրջանակներում Ստեփանավանում կազմակերպված բժշկափրկարարական ուսումնավարժանքին իր պատրաստվածությամբ ու կազմակերպվածությամբ առանձնապես աչքի ընկավ Տավուշի մարզի 20 հոգուց կազմված բժշկական անձնակազմը`դրսևորելով ինչպես մասնագիտական, այնպես էլ արտակարգ իրավիճակներում փրկարարական ուժերի հետ համագործակցության մեծ հմտություններ ու կարողություններ:

Համայնքների բյուջեները 2010-ին 21.01.2011

Տավուշի մարզի 62 համայնքների 2010թ. տեղական բյուջեների եկամուտների հանրագումարը նախատեսվել է 2116586.0 հազար դրամ, որի դիմաց կատարողականը կազմել է 98,2 տոկոսը, նախորդ տարվա 96,6 տոկոսի փոխարեն: Գումարային արտահայտությամբ բացարձակ աճը կազմել է 245590.6 հազար դրամ:

Մարզում բնակվող, բնակարանի կարիք ունեցող փախստական ընտանիքների հերթացուցակները 19.01.2011

Ինչպես տեղեկացնում են Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից, 2010 թվականի ընթացքում վարչությունը աշխատակազմի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների /ՍԾՏԳ-ներ/ հետ ճշտել և կազմել է մարզում բնակվող, բնակարանի կարիք ունեցող փախստական ընտանիքների հերթացուցակները:

ՕՐԳԱՆԻԿ ԱՅԳԻՆԵՐԻ ՀԻՄՆՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է 14.01.2011

Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից տրված տեղեկատվության համաձայն սկսած 2009 թվականից մարզում գործում է ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվող օրգանիկ այգիների /մոշ, մոռ, հաղարջ/ հիմնման ծրագիրը:

Ծխախոտագործությունը մարզում զարգանում է 13.01.2011

Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից տեղեկացնում են, որ 2010թվականին “Մասիս Տաբակոյի” աջակցությամբ մարզում ցանվել է 370 հա ծխախոտ նախորդ տարվա 250 հա-ի դիմաց: Կազմակերպությունը գյուղացիական տնտեսություններին նախապես վճարում է ավանս գումարի տեսքով, տրամադրում է պարարտանյութ, մատչելի գներով սեփական տեխնիկայով կատարում է նաև վարի աշխատանքները:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-15 15:34:33