Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներդրվել է երեխայի առողջության պետական հավաստագիրը 14.02.2011

Առողջապահության համակարգի նորամուծություններից է տարեսկզբին մեկնարկած երեխայի առողջության պետական հավաստագրի ներդրումը: Ծրագրի իրականացմամբ կապահովվի երեխաների հիվանդանոցային սպասարկման ծառայությունների իրական մատչելիությունը և կբարձրանա մատուցվող ծառայությունների որակը:

 Պատանի շախմատիստը որոշել է մարզվել հայրենիքում

Պատանի շախմատիստը որոշել է մարզվել հայրենիքում 10.02.2011

Մեր հայրենակից Նիկիտա Մատինյանի ընտանիքը Ռուսաստանի Սարատով քաղաքում է հաստատվել 1990-ականների սկզբից: Այստեղ էլ սովորել ու հասակ է առել Նիկիտան: Սարատովի սոցիալ-տնտեսական համալսարանի ուսանողը այսօր շախմատի Ռուսաստանի մինչև 18 տարեկանների չեմպիոն է ու միջազգային կարգի վարպետ:

Կայացան ՏԻՄ ընտրություններ 31.01.2011

Հունվարի 30-ին Տավուշի մարզի Սարիգյուղ եւ Լուսահովիտ համայնքներում կայացան ՏԻՄ ընտրություններ:

Ամփոփվեցին պիլոտային ծրագրի արդյունքները

Ամփոփվեցին պիլոտային ծրագրի արդյունքները 24.01.2011

Հայ-շվեյցարական միջկառավարական համաձայնագրի ծրագրի բժշկական բաղադրիչի ներդրման շրջանակներում Ստեփանավանում կազմակերպված բժշկափրկարարական ուսումնավարժանքին իր պատրաստվածությամբ ու կազմակերպվածությամբ առանձնապես աչքի ընկավ Տավուշի մարզի 20 հոգուց կազմված բժշկական անձնակազմը`դրսևորելով ինչպես մասնագիտական, այնպես էլ արտակարգ իրավիճակներում փրկարարական ուժերի հետ համագործակցության մեծ հմտություններ ու կարողություններ:

Համայնքների բյուջեները 2010-ին 21.01.2011

Տավուշի մարզի 62 համայնքների 2010թ. տեղական բյուջեների եկամուտների հանրագումարը նախատեսվել է 2116586.0 հազար դրամ, որի դիմաց կատարողականը կազմել է 98,2 տոկոսը, նախորդ տարվա 96,6 տոկոսի փոխարեն: Գումարային արտահայտությամբ բացարձակ աճը կազմել է 245590.6 հազար դրամ:

Մարզում բնակվող, բնակարանի կարիք ունեցող փախստական ընտանիքների հերթացուցակները 19.01.2011

Ինչպես տեղեկացնում են Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից, 2010 թվականի ընթացքում վարչությունը աշխատակազմի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների /ՍԾՏԳ-ներ/ հետ ճշտել և կազմել է մարզում բնակվող, բնակարանի կարիք ունեցող փախստական ընտանիքների հերթացուցակները:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-29 14:38:08