Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

22.05.2013

Տավուշի մարզի սիրելի շրջանավարտներ

Շնորհավորում եմ Ձեզ գեղեցիկ ու անմոռանալի օրվա՝ դպրոցական Վերջին զանգի կապակցությամբ: Այսօր Դուք հրաժեշտ եք տալիս ձեր կյանքի մի շատ կարևոր շրջափուլի՝ մանկությանն ու պատանեկությանն ու մտնում մի նոր կյանք: Կյանք, որտեղ հաջողությունների ու ձեռքբերումների կողքին հնարավոր է, որ լինեն նաև դժվարություններ: Ցանկությունս է, որ այդ դժվարությունները հաղթահարելու ամուր կամք ու հավատ ունենաք և վստահությամբ քայլեք առաջ: Դպրոցական տարիներն այն կարևոր տարիներն են եղել, որոնք ձեզ տվել են համակողմանի ու խոր գիտելիքներ ողջ կյանքի համար, դաստիարակություն, գեղեցիկը, ճշմարիտն ու բարին ճանաչելու ու գնահատելու կարողություն: Վստահ եմ, որ դպրոցում ստացած գիտելիքներն ու դաստիարակությունը կօգնեն ձեզ՝ գտնելու ձեր ճիշտ ու հաստատուն տեղը կյանքում, պիտանի մարդ դառնալու թե ձեր ընտանիքի, թե հասարակության համար, նաև՝ ձեր արժանի նպաստը բերելու սահմանամերձ մեր Տավուշի մարզի ու նորանկախ Հայաստան երկրի զարգացմանը: Այստեղ ձեզ, անշուշտ, կօգնի ապագա մասնագիտության ճիշտ ընտրությունը:
Սիրելի ուսուցիչներ ու ծնողներ, այսօր նաև ձեր տոնն է: Դուք գիտելիքներով զինված հերթական սերունդն եք ճանապարհում մեծ կյանք ու Ձեր տված գիտելիքներից ու դաստիարակությունից է մեծապես կախված, թե ինչպիսի քաղաքացիներ կունենանք վաղը մեր կյանքում:
Սիրելի շրջանավարտներ, մեկ անգամ ևս շնորհավորելով դպրոցում ուսումնառության վերջին օրվա ու Վերջին զանգի կապակցությամբ՝ մաղթում եմ Ձեզ երազանքների ու նպատակների իրականացում, անխռով ու անվրդով կյանք: Եղեք առողջ ու երջանիկ:

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26