Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաղթել են ընթերցանության հանրապետական 2-րդ մրցույթի եզրափակիչ փուլում

16.05.2013

,,Երևան – 2012 գրքի համաշխարհային մայրաքաղաք,, միջոցառման շրջանակներում Երևանի Խնկո Ապոր անվան հանրապետական գրադարանում տեղի ունեցավ «Էդիթ Պրինտ» հրատարակչության ու Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված ընթերցանության հանրապետական 2-րդ մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցեցին մրցույթի նախորդ երկու՝ ընտրական և կիսաեզրափակիչ փուլերում հաղթած 6-րդ դասարանի աշակերտները: Մրցույթը նվիրված էր հայերեն առաջին տպագիր գրքի` ,,Ուրբաթագրքի,, 500-ամյակին, և նպատակը դպրոցահասակ երեխաների շրջանում ընթերցանության և ընթերցասիրության հանդեպ հետաքրքրության սերմանումն էր:
,,Ժամանակ մի կորցրու, կարդա,, նշանաբանով ընթերցանության հանրապետական երկրորդ մրցույթի եզրափակիչ փուլին Տավուշի մարզից իրավունք էին նվաճել մասնակցելու 3 հոգի՝ Վահրամ Հարությունյանն ու Լյովա Վարդապետյանն Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցից և Իվետա Ավագյանը Վերին Կարմիրաղբյուրի դպրոցից: Նրանցից երկուսը՝ Վահրամ Հարությունյանն ու Լյովա Վարդապետյանը դարձան մրցույթի հաղթողներ և ընդգրկվեցին լավագույն տասնյակում: Տղաներն ընթերցեցին հատվածներ Ակսել Բակունցի ,,Միրհավը,, պատմվածքից, ինչպես նաև անծանոթ տեքստից: Նշենք, որ Վահրամն ու Լյովան համադասարանցիներ են, իսկ հայոց լեզվի ու գրականության ուսուցիչը երկար տարիների փորձառու մանկավարժ Լաուրա Բադալյանն է:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57