Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սկսվել են գարնանային արձակուրդները 18.03.2014
Մարտի 17-ից մարզի հանրակրթական դպրոցներում սկսվել են գարնանային արձակուրդները, հաղորդում են Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի ու սպորտի վարչությունից: Արձակուրդները կտևեն մինչև մարտի 23-ը ներառյալ: Առաջին դասարանցիների համար գարնանային արձակուրդները կշարունակվեն մինչև մարտի 30-ը:
Եվրամիության ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի /ՄԱԶԾ/-ի կողմից իրականացվող <<Հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների խթանում Հայաստանում. կանայք տեղական ժողովրդավարական դասընթացներում>> ծրագրի շրջանակներում, Տավուշի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աջակցությամբ, Մեծահասակների կրթության Իջևանի կենտրոնում անցկացվեց վերապատրաստման դասընթաց <<Մասնակցային, ներառական, հաշվետու և գենդերային հավասարության...

<<Մաքուր պահենք մեր շրջակայքը>> միջոցառումը կդառնա ավանդական 18.03.2014
Թռչկանի ջրվեժի հարակից տարածքների մաքրման ու բարեկարգման նպատակով հետաքրքիր միջոցառում էին նախաձեռնել Տավուշի և Լոռու մարզերի երիտասարդ ՀՀԿ-ականները: Մարտի 16-ին նրանց անմիջական մասնակցությամբ անցկացվեց <<Մաքուր պահենք մեր շրջակայքը>> խորագրով միջոցառումը, որում ընդգրկվել էին նաև բնության սիրահարներ, բնության պահպանմամբ շահագրգիռ այլ անձինք: Ջրվեժին հարակից տարբեր հատվածներում, խմբերի բաժանված, միջոցառման մասնակիցները ոչ միայն մաքրեցին ու բարեկարգեցին տարածքները, այլև...
Քաղաքացիների ընդունելություն Տավուշի մարզպետարանում 18.03.2014
Մարտի 17-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը մասնակցեց 25 քաղաքացի Իջևան, Սարիգյուղ, Խաշթառակ, Աչաջուր, Զորական, Վազաշեն, Դիլիջան, Կիրանց և Հովք համայնքներից: Բնակիչները մարզպետին էին դիմել տարբեր բնույթի հարցերով: Ֆինանսական աջակցության խնդրանքով դիմել էին 6 քաղաքացի, որոնց դիմումներին տրվեց դրական պատասխան, 5 բնակիչ դիմել էր բնակարանային հարցով, 11 քաղաքացի՝ աշխատանքի տեղավորման խնդրանքով, մեկը՝ հողամասի և ևս երկու բնակիչ՝...
Տրվեցին նոր հանձնարարականներ 17.03.2014
Մարտի 17-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը: Մարզպետարանի վարչությունների պետերն ու բաժինների վարիչները տեղեկատվություն ներկայացրին նախորդ խորհրդակցության ժամանակ ստացած հանձնարարականների կատարման մասին, այնուհետև տրվեցին մարզպետի նոր հանձնարարականներ: Կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետ Ա....
Մարտի 12-ին Տավուշի մարզպետարանում կազմակերպվել էր սեմինար-քննարկում աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի (ԱՌՆԱՊ) գործունեությունը Հայաստանում թեմայով: Ներկա էին ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրենի տեղակալ Արա Բարսեղյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համակարգողներ և փորձագետներ, ԱԻՆ <<Հիդրոմետ>> ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, Իջևանի հոգևոր հովիվ Տեր Սիմեոն քահանա Առաքելյանը, ԳԱՄԿ-ի տնօրեն Վահան Կարապետյանը,...


