Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մանկական գրքի շաբաթը բացվեց Տավուշի մարզում 28.03.2014
Արդեն 15 տարի ավանդական դարձած Մանկական գրքի շաբաթը մարտի 27-ին բացվեց Տավուշի մարզում` Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ: Այդ առիթով Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ընդունեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանին, նրան ուղեկցող մանկագիրներին և գրականագետներին: Մանկական գրքի շաբաթի մասնակիցները մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանի ուղեկցությամբ շարժվեցին Իջևանի թիվ 1 հիմնական դպրոց, որտեղ աշակերտներով և ուսուցիչներով լեփ լեցուն դահլիճը սպասում էր...

ԵՄ պատվիրակության այցը Տավուշի մարզ 28.03.2014
Մարտի 28-ին ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ընդունեց ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեային, Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասին, Հունաստանի դեսպան Իոաննիս Թայիսին, Շվեդիայի թագավորության գործերի հավատարմատար Մարտինա Քուիքին և ԵՄ պատվիրակության աշխատակիցներին: Տրայան Հրիսթեան իր ելույթում նշեց, որ Տավուշի մարզում ԵՄ շարունակելու է իր աշխատանքները և համոզված է, որ համագործակցության արդյունքում կիրականացվեն բազմաթիվ ծրագրեր: Ուշադրություն է դարձվելու ոլորտային միջոցառումներին և...
Քննարկվեցին Բերդի տարածաշրջանի ոռոգման հիմնախնդիրները 28.03.2014
Մարտի 28-ին ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ընդունեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի ԾԻԳ տնօրեն Ադիբեկ Ղազարյանին և ԾԻԳ աշխատակից Մամիկոն Գասպարյանին: Քննարկվեցին Բերդի տարածաշրջանի ոռոգման ջրամատակարարման իրավիճակը և առկա հիմնախնդիրները: Հանդիպումից հետո մարզպետարանի պատասխանատուների ուղեկցությամբ եղան Բերդի տարածաշրջանում, որտեղ տեղում քննարկեցին Տավուշ և Հախում գետերից իրականացվող ոռոգման արդյունավետության բարձրացման վերաբերյալ հարցեր:...

Մարզի սահմանամերձ համայնքներին բաժանվեց արքայանարինջի տնկիներ 28.03.2014
<<ՀիմնաՏավուշ>> զարգացման հիմնադրամն այգիների հիմնման ծրագրի շրջանակներում Դիտավան համայնքում սկսել է 3 հա պտղատու այգիների (արքայանարինջ, նուռ, թուզ) հիմնման աշխատանքները, որից հետո այգին ամբողջությամբ կնվիրաբերվի հողի սեփականատերերին (շուրջ 5 շահառու): Մարտի 27-ին <<ՀիմնաՏավուշ>> զարգացման հիմնադրամը Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աջակցությամբ Բերդի տարածաշրջանի սահմանամերձ համայնքներին բարեգործական նպատակով նվիրեց...
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով կանանց տոների` Մարտի 8-ին ու Մայրության և գեղեցկության օրվան նվիրված միամսյակի կապակցությամբ 2014 թվականի մարտի 8-ից ապրիլի 7-ը հայտարարվել է կանանց առողջության պահպանման միամսյակ: Միամսյակի շրջանակներում Տավուշի մարզի 4 բուժհաստատություններում` Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոնում, Նոյեմբերյանի, Բերդի և Դիլիջանի բժշկական կենտրոններում կազմակերպվեց Բաց դռների օրեր: Նախապես հաստատված ժամանակացույցով Երևանի <<Էրեբունի ԲԿ>> ՓԲԸ...
Մարտի 19-ին Տավուշի մարզպետարանում <<Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն>> հիմնադրամը կազմակերպել էր սեմինար-քննարկում: Սեմինարն անցկացվեց Տավուշի մարզպետարանի և <<ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսներ>> տնտեսական զարգացման ծրագրի աջակցությամբ: Ներկա էին Տավուշի մարզպետարանի, Զբաղվածության պետական ծառայության գործակալության աշխատակիցներ և մարզի բուժական հաստատությունների հաշվապահներ: Դասընթացավար Արամայիս Շահբեկյանը ներկայացրեց նոր կուտակային...


