Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ասմունքի փառատոնի մարզային փուլը

21.11.2014

Այսօր Տավուշի մարզպետարանի դահլիճում անցկացվեց Ասմունքի հանրապետական փառատոն-մրցույթի 2-րդ՝ մարզային փուլը: Սկսած 2009 թվականից ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ և բարձր հովանու ներքո հանրապետությունում ասմունքի փառատոններ են կազմակերպվում: Մինչ փառատոնի հիմնական աշխատանքներին անցնելը, տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որտեղ բացման խոսքով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը: Նա ներկայացրեց, որ փառատոնի նախնական փուլերին մասնակցել են 81 դպրոցների 612 աշակերտներ: Մարզային փուլին մասնակցելու համար տարբեր տարիքային խմբերում ընտրվել են 42 աշակերտ:
Ժյուրիի ներկայացուցչական կազմին, աշակերտներին, ուսուցիչներին, հյուրերին ողջունեց և փառատոնի աշխատանքներին հաջողություն մաղթեց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Նա ընդգծեց նման միջոցառումենրի կարևորությունը երեխաների կրթության, մշակութային ճաշակի ձևավորման գործում:
Այնուհետև փառատոնի ծրագրի հեղինակ և պատասխանատու քարտուղար Մարիետա Մակարյանը ներկայացրեց այս տարիների ընթացքում փառատոնին Տավուշի մարզի երեխաների մասնակցության և ձեռքբերումների մասին որոշակի հետաքրքիր վիճակագրություն և հույս հայտնեց, որ այս տարի էլ նրանք կլինեն լավագույններից:
Այս անգամ Ասմունքի փառատոնն ամբողջությամբ նվիրվում է Հովհաննես Թումանյանի 145-ամյակին, որ նշվում է այս տարի և Ավետիք Իսահակյանի 140-ամյակին, որը կնշվի հաջորդ տարի: Երեխաներն իրենց ընտրությամբ ներկայացնում էին 2 ստեղծագործություն մեր երկու մեծանուն բանաստեղծներից:
Ամփոփելով աշխատանքները, ժյուրին որոշեց, որ 11-14 տարիքային խմբում առաջին տեղը գրավել է Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Լիլիթ Մուսայելյանը, 2-րդ տեղը՝ Իջևանի թիվ 3  հիմնական դպրոցից Եսթեր Նահապետյանը և 3-րդ տեղը՝ Կիրանցի հիմնական դպրոցից Միլենա Բաբինյանը: 15-17 տարիքային խմբում առաջին տեղը գրավեց Ասպրամ Փարսադանյանը Բերդավանի միջնակարգ դպրոցից, 2-րդը՝ Ալիկ Գյուրջինյանն էր Չինչինի միջնակարգ դպրոցից, իսկ երրորդը՝ Դիանա Մկրտչյանը Դիլիջանի ավագ դպրոցից: Բոլոր մրցանակային տեղեր գրավողները կմասնակցեն փառատոնի հանրապետական փուլին: Ժյուրիի որոշմամբ Աննա Դավթյանին Սևքարի միջնակարգ դպրոցից նույնպես հնարավորություն տրվեց մասնակցելու հանրապետական փուլին: Բոլոր հաղթողները մարզպետ Հովիկ Աբովյանի կողմից ստացան պատվոգրեր և հուշանվերներ: Ամփոփիչ խոսքով հանդես եկավ  ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանը: Նա շնորհակալություն հայտնեց երեխաներին ակտիվ մասնակցության, գեղեցիկ ասմունքի համար և ներկաների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ հաղթողների մեծ մասը ներկայացնում են սահմանապահ գյուղերի դպրոցները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57