Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ոսկե մեդալով՝ 6-րդ համահայկական խաղերից

10.08.2015

6-րդ համահայկական խաղերում Իջևան քաղաքը ներկայացնող Վարդիթեր Պողոսյանը մրցումներից վերադարձել է ոսկե մեդալով՝ անսահման ուրախություն պատճառելով թե իր համաքաղաքացիներին և թե բոլոր տավուշցիներին: Միջազգային կարգի սպորտի վարպետ, Ֆրանսիայի բաց առաջնության հաղթող, Եվրոպայի և ԽՍՀՄ չեմպիոն, Հայաստանի բազմակի չեմպիոն Վարդիթեր Պողոսյանը նախորդ՝ 5-րդ համահայկական խաղերում ևս իր հայրենակիցներին ուրախացրել է 1-ին տեղով: 6-րդ համահայկական խաղերում ճանաչված բադմինթոնուհուն զուգախաղում ընկերակցել է նրա եղբոր դուստրը՝ Հայաստանի բազմակի չեմպիոն Լիլիթ Պողոսյանը: Այս մարզաձևում մրցապայքարի մեջ է մտել ընդհանուր թվով 16 զույգ: Հաղթելով 3 զույգի՝ Վարդիթեր և Լիլիթ Պողոսյանները դուրս են եկել եզրափակիչ, որտեղ հանդիպել են Երևան քաղաքը ներկայացնող Մարիետա Միկոյան և Քնարիկ Մարգարյան զույգի հետ՝ նրանց նկատմամբ առավելության հասնելով 2:0 հաշվով: Չեմպիոնները պարգևատրվել են ոսկե մեդալով և դիպլոմով:
Տեղեկացնենք, որ Վարդիթեր Պողոսյանն այսօր ղեկավարում է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ֆիզկուլտուրայի ամբիոնը և իր ավանդն է բերում մարզաձևի զարգացման ու տարածման գործին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18