Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տավուշի մարզային փրկարարական վարչության ամենամյա հաշվետվությունը 21.01.2015
Հունվարի 20-ին Տավուշի մարզպետարանում կայացավ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության 2014 թվականի գործունեության արդյունքների վերաբերյալ ամենամյա հաշվետու խորհրդակցությունը, որը վարում էր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Ներկա էր նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը, մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ և քաղպաշտպանության մարզային...
ՀՀ Տավուշի մարզպետը կայացրել է որոշում 21.01.2015
ՀՀ Տավուշի մարզպետը, ղեկավարվելով <<Պե ՀՀ Տավուշի մարզպետըտական, ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> ՀՀ օրենքի 15-րդ և 16-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի <<Պետական հանրակարթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգը հաստատելու մասին>> N 319 Ն-որոշմամբ կայացրել է որոշում, մինչև մրցույթով տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելը, 2015 թվականի հունվարի 19-ից <<ՀՀ Տավուշի մարզի Իջևանի թիվ 5 հիմնական դպրոց>> պետական ոչ...

Գնդակոծությունների հետևանքով վնասվել են բնակարաններ 15.01.2015
Վերջին շրջանում ադրբեջանական կողմից տեղացող գնդակոծությունների հետևանքով մարզի սահմանամերձ համայնքների բնակիչները բավականին նյութական վնասներ են կրել: Հիմնականում տուժել են Բերքաբեր, Բաղանիս, Բարեկամավան, Կոթի, Այգեպար, Չինարի համայնքների բնակիչների մասնավոր տները: Նախնական տվյալներով վնասված բնակարանների թիվը գրեթե 100-ի է հասնում: Պառավաքար համայնքում այրվել է նաև ավտոմեքենա: Վնասների չափերը գնահատելու նպատակով վերոհիշյալ համայնքներում արդեն աշխատում են անկախ փորձագետները:
Աջակցություն սահմանամերձ համայնքներին 15.01.2015
2014 թվականի դեկտեմբերի 18-ին ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում, որով սոցիալական աջակցություն կտրամադրվի ՀՀ 32 սահմանամերձ համայնքների բնակիչներին: Վերոհիշյալ համայնքներից 24-ը Տավուշի մարզում են. Ներքին Կարմիրաղբյուր, Ոսկեվան, Չորաթան, Կողբ, Վազաշեն, Բերքաբեր, Չինարի, Արծվաբերդ, Ներքին Ծաղկավան, Մոսեսգեղ, Դովեղ, Պառավաքար, Բերդավան, Բարեկամավան, Կոթի, Բաղանիս, Սարիգյուղ, Այգեձոր, Կիրանց, Այգեպար, Սևքար, Այգեհովիտ, Ոսկեպար, Վերին Կարմիրաղբյուր: Աջակցություն ստացող համայնքների ցանկը...
Աշխատանքային խորհրդակցությունում 14.01.2015
Այսօր՝ հունվարի 14-ին, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը և Կարեն Ադամյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանը, վարչությունների պետեր և բաժինների վարիչներ: Ըստ ոլորտների, մարզպետ Հովիկ Աբովյանը պատասխանատուների հետ քննարկեց առաջիկա անելիքները: Մասնավորապես մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանը տեղեկացրեց վերջին շրջանում սահմանամերձ համայնքներում գնդակոծություններից վնասված բնակարանների...

3-րդ բանակային կորպուսը՝ լավագույնը հանրապետությունում 14.01.2015
Հունվարի 13-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի հանդիպումը 3-րդ բանակային կորպուսի սպայական կազմի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը և մարզպետարանի մի խումբ աշխատակիցներ: Սեյրան Օհանյանը, ողջունելով ներկաներին, իր ելույթում գոհունակությամբ նշեց, որ 2014 թվականին 3-րդ բանակային կորպուսը լավագույնն է ճանաչվել հանրապետությունում։ Լավագույնն է ճանաչվել նաև N մոտոհրաձգային...


