Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հուշաքար Ոսկեվանում՝ նվիրված Եղեռնի100-րդ տարելիցին

20.04.2015

Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում, ապրիլի 18-ին Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում բացվեց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքար: Բացման առիթով Ոսկեվանում բազմամարդ միջոցառում էր կազմակերպվել, որին բացի ոսկեվանցիներից մասնակցում էին բազմաթիվ հյուրեր մայրաքաղաքից, այլ մարզերից ու Տավուշի մարզի մյուս համայնքներից: Ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը և Կարեն Ադամյանը: Հուշաքարը տեղադրվել է դեռևս 1990 թվականին բացված Անդրանիկ զորավարի արձանի կողքին: Հեղինակը հենց ոսկեվանցի քանդակագործ Արթուր Մելքոնյանն է, ով քարին համադրել է Պատմական Հայաստանի տարածքը,հավերժության խորհրդանիշ նուռը, ու նաև սրի նմանվող խաչը: Այս նախաձեռնության հեղինակը Ոսկեվանից սերված Լորիս Սաֆարյանն է:
Հուշաքարի բացման արարողությանը ելույթ ունեցավ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Նա իր խոսքում կարևորեց նման արարողության անցկացումը Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված մարզում անցկացվող միջոցառումների շարքում և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ու անձամբ իր անունից շնորհակալություն հայտնեց ոսկեվանցիներին այդ նախաձեռնության համար: Միջոցառմանը Տեր Սմբատ քահանան արարողակարգ կատարեց, իսկ Ոսկեվանի դպրոցի սաները հանդես եկան ելույթներով՝ դրանցում ոգեկոչելով Եղեռնի զոհերի հիշատակը:

 

 

Լուսանկարները՝ tesankyun.am-ի

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57