Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սուրբ նահատակաց խորանն այսուհետ Իջևանում կլինի Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող գլխավոր խորհրդանիշերից մեկը

22.04.2015

Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքում այսօր նախատեսվել և Տավուշի մարզկենտրոն Իջևանում տեղի ունեցավ Նահատակաց սուրբ խորանի խաչքարերի օծման արարողությունը: Միջոցառմանը ներկա էր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, մասնակցում էին հիմնարկ ձեռնարկությունների, հասարակական կազմակերպությունների, մտավորականության, կրթական ու մշակութային հասատությունների ներկայացուցիչներ:
Նահատակաց սուրբ խորանի կառուցման մեկնարկը Իջևանի քաղաքապետարանի կողմից տրվել է դեռևս անցյալ տարի, և 2014 թվականի ապրիլի 24-ին, հիշատակի ու ոգեկոչման արարողությունից հետո օրհնվել են խորանի հիմքերը: Այսօր արդեն ճարտարապետ Միսակ Մելքումյանի հեղինակած և այժմ մոսկվաբնակ իջևանցի եղբայրներ Արտակ ու Արմեն Իսկանդարյանների հովանավորությամբ կառուցված խորանն ավարտուն տեսք է ստացել: Այն այսուհետ Իջևան քաղաքում կլինի Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող գլխավոր խորհրդանիշերից մեկը: Տավուշի թեմի քահանաների ձեռամբ օծվեցին խաչքարերն ու կատարվեց հոգեհանգստի արարողակարգ: Այնուհետև, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը ելույթ ունենալով, շնորհակալություն հայտնեց հովանավորներին և տեղեկացրեց, որ Իջևանի ավագանու որոշմամբ Արտակ և Արմեն Իսկանդարյաններին շնորհվել է ,,Իջևանի պատվավոր քաղաքացու,, կոչում: Խորանի խաչքարերի օծման առիթով Իջևանի քաղաքապետարանը միջոցառում էր կազմակերպել մշակույթի տան և արվեստի դպրոցի սաների մասնկացությամբ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 12:26:56