Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի կարգադրությամբ ստեղծվել է հանձնաժողով

21.04.2015

Կարևորելով մարզի զբոսաշրջային գրավչությունների շրջակայքում և դեպի վերջիններս տանող ճանապարհներին աղբահանության ապահովման ու մաքրության խնդիրները, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի համապատասխան հանձնարարականը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի կարգադրությամբ ստեղծվել է հանձնաժողով: Կազմում ընդգրկվել են մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները և մարզի ճանապարհաշինական ձեռնարկությունների ղեկավարները: Հանձնաժողովի գործունեության նպատակն է Տավուշի մարզի զբոսաշրջային գրավչությունների շրջակայքերում և դեպի վերջիններս տանող ճանապարհներին ու հարող տարածքներում ավտոճանապարհները սպասարկող կազմակերպությունների միջոցով ապահովել պատշաճ մաքրություն, ինչպես նաև սահմանել ամենօրյա հսկողություն՝ այդ ուղղությամբ ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Գործընթացում ընդգրկվել են նաև մարզի համայնքների ղեկավարները, ովքեր նույնպես պետք է ձեռնարկեն միջոցառումներ իրենց համայնքի վարչական տարածքում գտնվող զբոսաշրջային գրավչությունների տարածքներում ու դեպի դրանք տանող ճանապարհներին աղբահանություն և մաքրություն ապահովելու նպատակով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03