Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Քաղաքացիների հերթական ընդունելություն 12.02.2015
Այսօր՝ փետրվարի 12-ին, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մոտ քաղաքացիների ընդունելության հերթական օրն էր: Մարզպետի մոտ ընդունելության համար հերթագրվել էին 24 քաղաքացի Իջևան քաղաքից, Գանձաքար, Աչաջուր, Այգեհովիտ և տարածաշրջանի այլ համայնքներից: Ինչպես միշտ խնդիրների շրջանակը խիստ լայն էր, որոնց լուծման ակնկալիքով մեր հայրենակիցները դիմել էին մարզպետին: Աշխատանքի տեղավորման հարցով մարզպետին էին դիմել 7 քաղաքացի, 17 քաղաքացի բուժման, սոցիալական որոշակի հարցերի լուծման համար խնդրում էին...

Համագործակցված ծրագրեր 10.02.2015
Տավուշի մարզպետարանի և <<Դիակոնիա>> բարեգործական հասարակական կազմակերպության համագործակցության սկիզբը դրվել է 2013 թվականին: Արդեն երկրորդ տարին է կազմակերպությունը տարբեր ծրագրեր է իրականացնում մարզի համայնքներում՝ ուշադրություն դարձնելով հատկապես սահմանամերձ համայնքների խնդիրներին: Դիակոնիայի ծրագրերից օգտվել են Չինարի, Չորաթան, Բերքաբեր, Բարեկամավան, Դովեղ գյուղերը: Այս անգամ կազմակերպության ներկայացուցիչները իրենց աջակցությամբ գտնվում էին Սարիգյուղ համայնքում, որտեղ 418...
Հերթական խորհրդակցությունը դպրոցների տնօրենների մասնակցությամբ 09.02.2015
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն անցկացրեց հերթական խորհրդակցությունը մարզի կրթական ոլորտի ՊՈԱԿ-ների տնօրենների մասնակցությամբ: Հիմնական քննարկման թեմաները հունվարի 1-ի դրությամբ ազատ մնացորդների ծախսման ուղղղությունների և ընթացիկ տարվա նախահաշիվների կազմման, ինչպես նաև դպրոցներում առկա հիմնախնդիրների վերաբերյալ էին: ՊՈԱԿ-ների տնօրենները վերոհիշյալի մասին խորհրդակցության ընթացքում տեղեկատվություն ներկայացրին: Մարզպետ Հովիկ Աբովյանն առաջարկեց առկա ազատ միջոցներն ուղղել դասասենյակների...
Հերթական խորհրդակցությունում 02.02.2015
Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության հրավիրած հերթական խորհրդակցությունն այս անգամ նվիրված էր մարզի բուժ. հաստատություններում ներհիվանդանոցային վարակների վերահսկման և կանխարգելման 2012-2016 թվականների ծրագրի միջոցառումների կատարմանը։ Խորհրդակցությանը մասնակցում էին մարզի առողջապահական հաստատությունների տնօրենները, բուժ. գծով տեղակալները և հակահամաճարակային փորձագիտական կենտրոնի տնօրենն ու առողջապահության տեսչության պետը: Առողջապահության և...

<<Աղետների ռիսկի նվազեցման>> ծրագրի հերթական միջոցառումը 02.02.2015
Օրերս <<Հույսի կամուրջ>> ՀԿ Իջևանի կենտրոնում աղետների ռիսկի նվազեցման և նույն ոլորտում հասարակության իրազեկման նպատակով անցկացվեց ուսումնական վարժանք: Միջոցառման սկզբում Տավուշի մարզային փրկարարական վարչության աջակցությամբ կատարվեց հասարակական կազմակերպության երեխաների և անձնակազմի տարհանում, որտեղ ներգրավված էին նաև հաշմանդամություն ունեցող երեխաներն ու երիտասարդները: Միջոցառումը կազմակերպվել էր Հարավային Կովկասում <<Աղետների ռիսկի նվազեցման>> ծրագրի...

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարը՝ Տավուշի մարզում 30.01.2015
Հունվարի 27-ի առավոտյան ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի և ՏԿԱԻ նախարարության համատեղ նախաձեռնությամբ Դիլիջանում անցկացվող «Համայնքային երիտասարդ առաջնորդների ձմեռային ճամբար»-ի բացման հանդիսավոր արարողությանը։ Այնուհետև նախարար Երիցյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ եղել է Տավուշի մարզի սահմանամերձ մի շարք գյուղերում: Սարիգյուղ, Բերքաբեր, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս, Կոթի, Բարեկամավան, Ոսկեվան, Դովեղ և...


