Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղերձը Կանանց տոնի կապակցությամբ

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղերձը Կանանց տոնի կապակցությամբ 06.03.2015

  Սիրելի մայրեր և քույրեր Շնորհավորում եմ Ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց տոնի, կապակցությամբ: Ցանկանում եմ, որ լինեք առողջ ու երջանիկ և Ձեր շուրջը միշտ սփռեք ուրախություն ու երջանկություն: Կնոջ, աղջկա նկատմամբ հարգանքն ու սերը դարերի խորքից է գալիս: Եվ դրա ակունքները կանանց գեղեցկությունն ու քնքշանքը չեն միայն: Անուրանալի է ձեր դերակատարությունը մեր ժողովրդի ձեռքբերումների, մշակութային արժեքների ստեղծման, պատմական դժվարին պահերին տոկունության ու ոգու ամրության պահպանման գործում: Առաջին...

Կայացել է մրցույթը 05.03.2015

Այսօր՝ մարտի 5-ին, կայացել է Տավուշի մարզպետարանի կողմից Պառավաքարի գյուղական բժշկական ամբուլատորիայի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը: Մասնակցել է մեկ թեկնածու՝ Ալինա Համլետի Առաքելյանը, որն էլ թեստային և բանավոր փուլերի արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել: 3-օրյա ժամկետում ՀՀ Տավուշի մարզպետի համապատասխան որոշմամբ Ալինա Առաքելյանը կնշանակվի Պառավաքարի գյուղական բժշկական ամբուլատորիայի տնօրեն:  

Կանանց համար՝ անվճար 03.03.2015

Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից հայտնում են, որ Կանանց միջազգային օրվան  ու Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ հայտարարվում է բարեգործական ակցիա: Իջևանի առողջության առաջնային պահպանման և բժշկական կենտրոնները, ինչպես նաև Բերդի ու Նոյեմբերյանի բժշկական կենտրոնները տեղեկացնում են, որ մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը հետազոտությունները և բժշկական խորհրդատվությունները կանանց համար կլինեն անվճար:  

Ընթացքի մեջ է դպրոցական առարկայական օլիմպիադաների մարզային փուլը 26.02.2015

Ինչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ Տավուշի մարզում դեռևս դեկտեմբեր-հունվար ամիսներին մեկնարկել և կազմակերպվել են առարկայական դպրոցական օլիմպիադաները: Ինչպես հայտնի է, ամեն տարի դրանք արդեն ավանդաբար անցկացվում են 4 փուլով՝ դպրոցական, տարածքային, մարզային և հանրապետական: Օլիմպիադան անցկացվում է 16 առարկայից՝ նպատակ ունենալով նպաստել ուսումնական առարկաների նկատմամբ սովորողների հետաքրքրությունների զարգացմանը և այդ առարկաներից խոր ու կայուն գիտելիքներ ստանալուն: Ինչպես տեղեկացնում...

<<Ջերմ օջախ>> էներգաարդյունավետ ծրագրի ներկայացումը Տավուշի մարզում

<<Ջերմ օջախ>> էներգաարդյունավետ ծրագրի ներկայացումը Տավուշի մարզում 26.02.2015

Նախօրեին Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքապետարանում Ազգային հիփոթեքային ընկերությունը և KPC կոնսորցիումը կազմակերպել էին միջոցառում նվիրված <<Ջերմ օջախ>> էներգաարդյունավետ ծրագրի ներկայացմանը: Միջոցառմանը մասնակցում էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, մարզում գործող բանկերի և վարկային...

Մարզխորհրդի նիստում

Մարզխորհրդի նիստում 24.02.2015

Փետրվարի 24-ին տեղի ունեցավ Տավուշի մարզխորհրդի 2015 թվականի առաջին նիստը, որի օրակարգում ընդգրկված էր Տավուշի մարզպետի հաշվետվությունը 2014 թվականին կատարած աշխատանքների և սոցիալ-տնտեսական ներկա իրավիճակի մասին: Նիստը վարում էր մարզպետ Հովիկ Աբովյանը, աշխատանքներին մասնակցում էին ՀՀ տարածքային և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը և ՏԿԱԻ նախարարության փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը: Խոսելով...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-15 10:28:46