Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Իջևանի ԲԿ>> ՓԲԸ-ի տնօրեն է նշանակվել Նարեկ Տիտանի Վանեսյանը

01.06.2015


Մայիսի 27-ին Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել Տավուշի մարզպետարանի ենթակայության <<Իջևանի բժշկական կենտրոն>> փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթ, որի արդյունքում մրցույթին մասնակցած չորս մասնակիցներն էլ հաղթող են ճանաչվել: Նրանք են՝ Համլետ Չոբանյանը՝ <<Իջևանի ԲԿ>> ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Ռուզաննա Գրիգորյանը՝ Աչաջրի ԱԿ ՓԲԸ-ի տնօրեն, Նարինե Թումանյանը՝ մանկաբարձ-գինեկոլոգ և Նարեկ Վանեսյանը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության բուժծառայության բաժնի պետ: Իր իրավասությունների սահմաններում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը ընտրել և մայիսի 29-ին մարզպետի ընդունած որոշմամբ <<Իջևանի ԲԿ>> ՓԲԸ-ի տնօրեն է նշանակել Նարեկ Տիտանի Վանեսյանին:
Հունիսի 1-ին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը և մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանը բժշկական կենտրոնի բուժանձնակազմին ներկայացրին նորանշանակ տնօրենին՝ մաղթելով նրան աշխատանքային արդյունավետ գործունեություն: Քանի որ աշխատանքային առաջին օրը համընկել էր Երեխաների պաշտպանության միջազգային օրվա հետ, Նարեկ Վանեսյանը նվերների փաթեթների տեսքով անակնկալ էր պատրաստել հիվանդանոցի ծննդատանը ծնված 4 նորածինների համար:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03