Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

28.05.2015

 

Հարգելի հայրենակիցներ

Շնորհավորում եմ Ձեզ Մայիսի 28-ի՝ Հանրապետության տոնի կապակցությամբ: Աստծու նախախնամությամբ թե երջանիկ պատահականությամբ մայիսը մեր ժողովրդի համար դարձել է հաղթանակների ու տոների ամիս: Այդ փառահեղ հաղթանակներից էին Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի և Սարդարապատի հերոսամարտերը, որոնցով ամրագրվեց Անկախ Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Մեծ է Մայիսի 28-ի խորհուրդը: Նրանով հայ ժողովուրդը ոչ միայն վերագտավ հարյուրամյակներով կորցրած իր անկախությունը, այլև նրա հենքի վրա ստեղծվեցին Խորհրդային Հայաստանն ու Հայաստանի Երրորդ Հանրապետությունը:
Հեշտ չի եղել անկախության ճանապարհը: Այդ ճանապարհին ունեցել ենք և դժվարություններ, և կորուստներ ու զոհեր: Սակայն միասնական կամքով ու համախմբվածությամբ կարողացել ենք հաղթահարել մեր առջև ծառացած խնդիրներն ու վստահորեն քայլել առաջ:
Սիրելի տավուշցիներ, մեկ անգամ ևս շնորհավորելով Հանրապետության տոնի առթիվ, հարատև խաղաղություն եմ մաղթում մեր սահմաններին, ձեր ընտանիքներին՝ երջանկություն ու բարեկեցություն՝ ի նպաստ մեր երկրի շենացման ու զորացման:

Ջերմ բարեմաղթանքներով՝
ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆ
ՀՀ Տավուշի մարզպետ

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05