Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նշվեց Հանրապետության տոնը

28.05.2015

Մայիսի 28-ին Տավուշի մարզկենտրոն Իջևանում մեծ շուքով նշվեց մեր երկրի կարևորագույն տոներից մեկը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության 97-րդ տարեդարձը: 97 տարի առաջ, պատմական Մայիսի 28-ի օրը, դարավոր ընդմիջումից հետո Հայաստանը հռչակեց իր անկախությունը՝ դառնալով հիմնաքարը հետագա երկու հանրապետությունների՝ Խորհրդային Հայաստանի և Հայաստանի երրորդ Հանրապետության: Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի, Սարդարապատի հերոսամարտերի ծնունդ Առաջին Հանրապետության ստեղծումը հպարտության, ակնածանքի ու ազգային արժանապատվության բարձր զգացումով է լցնում յուրաքանչյուր հայի հոգին ու սիրտը՝ մայիսի 28-ի օրը վերածելով համաժողովրդական տոնի:
Իջևանում տոնական միջոցառումների մեկնարկը տրվեց վաղ առավոտից՝ հանդիսավոր քայլերթով, որը մարզպետարանին հարող Սահմանադրության հրապարակից ձգվեց մինչև Ազատամարտիկների հրապարակ: Երթի մասնակիցների առաջին շարքում էին մարզի ղեկավարությունը՝ ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի գլխավորությամբ, զինվորներ ու սպաներ, հանրության ներկայացուցիչներ: Երթի մասնակիցները քայլում էին հայոց եռագույն դրոշներով, զինվորական նվագախմբի խրոխտ հնչյունների ներքո: Ազատամարտիկների հրապարակում Տավուշի մարզպետարանի և Իջևանի քաղաքապետարանի կողմից ծաղկեպսակ դրվեց մերօրյա հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանին, իսկ հարյուրավոր իջևանցիներ ծաղիկներ խոնարհեցին իրենց քաջ հայրենակիցների հիշատակին:
Տոնական օրվա միջոցառումների շարքը եզրափակվեց Շատրվանների հրապարակում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների կողմից կազմակերպված համերգային հարուստ ծրագրով և Իջևանում տեղակայված զորամասի զինվորների ցուցադրական ելույթներով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57