Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզկենտրոն Իջևանում մեծ խանդավառությամբ նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը

01.06.2015


Հունիսի 1-ը որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր առաջին անգամ նշվել է 1950 թվականին, իսկ Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992 թվականին, որից հետո, 1996 թվականին, ընդունվել է <<Երեխայի իրավունքների մասին>> ՀՀ օրենքը: Այդ օրը տոնին նվիրված բազմաբնույթ միջոցառումներ են կազմակերպվում երեխաների համար: Ինչպես միշտ, Տավուշի մարզում այս անգամ էլ մեծ խանդավառությամբ նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Տոնական միջոցառումներ էին կազմակերպվել մարզի բոլոր տարածաշրջանային կենտրոններում: Oրվա առիթով <<Հույսի կամուրջ>> ՀԿ Իջևանի երեխայի զարգացման ցերեկային կենտրոնի երեխաներն այցելեցին Տավուշի մարզպետարան և Իջևանի քաղաքապետարան` շնորհավորելու հունիսմեկյան տոնը:
Մարզկենտրոն Իջևանում օրվան նվիրված համաքաղաքային մեծ միջոցառում էր կազմակերպել Իջևանի քաղաքապետարանը՝ աջակցությամբ Տավուշի մարզպետարանի, <<Հույսի կամուրջ>> ՀԿ-ի, <<ՍՕՍ>> մանկական գյուղի և Վորլդ Վիժն միջազգային բարեգործական կազմակերպության Իջևանի մասնաճյուղի: Միջոցառմանն իրենց ակտիվ մասնակցությունն էին բերել Իջևանի քաղաքային մշակույթի տունը, արվեստի և երաժշտական դպրոցները: Մասնակից կազմակերպություններն ամեն ինչ արել էին երեխաների օրն անմոռանալի, գունեղ ու հեքիաթային դարձնելու համար: Վաղ առավոտից արդեն Շատրվանների հրապարակը տոնական եռուզեռի մեջ էր: Հատուկ օրվա համար պատրաստված բացօթյա բեմահարթակից իրենց գեղեցիկ կատարումներով օրն ավելի գեղեցկացրին արվեստի դպրոցի <<Փյունիկ>> պարային համույթի, մշակույթի տան <<Գարուն>> պարային համույթի, Իջևանի երաժշտական դպրոցի սաների ելույթները: Միջոցառման անբաժանելի մասն էր կազմում արդեն ավանդական դարձած կավճանկարների մրցույթը: Ասֆալտին արված նկարներում գերակշռում էին արևն ու ծաղիկը, տունն ու ընտանիքը: Օրվա երկրորդ կեսին փոքրիկներին սպասում էր անակնկալ հանդիպում Երևանի պետական կրկեսի դերասանների հետ, լարախաղացների ելույթ, իսկ երեկոյան՝ տոնական շքեղ հրավառություն:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57