Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզխորհրդի նիստում 24.02.2015
Փետրվարի 24-ին տեղի ունեցավ Տավուշի մարզխորհրդի 2015 թվականի առաջին նիստը, որի օրակարգում ընդգրկված էր Տավուշի մարզպետի հաշվետվությունը 2014 թվականին կատարած աշխատանքների և սոցիալ-տնտեսական ներկա իրավիճակի մասին: Նիստը վարում էր մարզպետ Հովիկ Աբովյանը, աշխատանքներին մասնակցում էին ՀՀ տարածքային և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը և ՏԿԱԻ նախարարության փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը: Խոսելով...

Տեղի ունեցավ Տավուշի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի հերթական նիստը 23.02.2015
Նախօրեին տեղի ունեցավ Տավուշի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի հերթական նիստը, որը վարում էին մարզպետի խորհրդական Կարեն Իսկանդարյանը և օգնական Գևորգ Ազատյանը: Նիստի օրակարգը բավականին բազմաբնույթ էր, քանի որ այն կազմվում է տարբեր համայնքների երիտասարդների կողմից կատարված առաջարկների հիման վրա: Նիստի սկզբում Կարեն Իսկանդարյանը տեղեկատվություն ներկայացրեց տարբեր վարկային ծրագրերի վերաբերյալ, որոնք հնարավորություն կտան սահմանամերձ համայնքների երիտասարդներին հիմնել փոքրիկ...
Քաղաքացիների հերթական ընդունելություն 20.02.2015
Փետրվարի 19-ին, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն անցկացրեց քաղաքացիների ընդունելություն Նոյեմբերյանի տարածաշրջանում: Մարզպետի մոտ ընդունելության համար հերթագրվել էին 14 քաղաքացի Նոյեմբերյան քաղաքից, Կողբ, Այրում, Դովեղ, Բերդավան համայնքներից: Այս անգամ աշխատանքի տեղավորման հարցով մարզպետին էին դիմել 3 քաղաքացի, բնակարանի խնդրի լուծման հարցով՝ 1 քաղաքացի, բուժման, սոցիալական որոշակի հարցերի լուծման համար խնդրում էին ֆինանսական աջակցություն 8 քաղաքացի, և այլ բնույթի հարցերով դիմել էին...

Աշխատանքային հանդիպում ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում 19.02.2015
Փետրվարի 18-ին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում <<Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը>> ծրագրի շրջանակներում, որի նպատակն է առաջիկա 5 տարիների ընթացքում սահմանամերձ գոտու համաչափ զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացումը: Հանդիպմանը ներկա էին ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, հրավիրված էին նաև ծրագրի բոլոր գործընկեր...
1. Հաշվետվություն` 2014 թվականին ՀՀ Տավուշի մարզում կատարված աշխատանքների և ներկա սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին Զեկ. Հ.Աբովյան - ՀՀ Տավուշի մարզպետ 2. Մարզի համայնքների 2014թ. տեղական բյուջեների կատարողականների և 2015թ. հաստատված տեղական բյուջեների մասին Զեկ. Ռ.Ներսեսյան - ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ 3. ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության 2014թ. կատարած...

Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտին և նրա աշխատանքային խմբին, որի կազմում էին ԿԽՄԿ պաշտպանության բաժնի պետ Վալերի Յարմակը, տնտեսական ապահովության պատասխանատու Մարտին Ափյանը, ջրամատակարարման և կենցաղապահովման ճարտարագետ Ռուբեն Բաղդասարյանը և ԿԽՄԿ-ի պաշպանության դաշտային սպա Արմեն Քարամյանը: Մարզպետ Հովիկ Աբովյանը ողջունեց հյուրերին, շնորհակալություն հայտնեց նրանց կազմակերպության կողմից մարզում...