Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

28.04.2016

 2016 թվականի մայիսի 3-8-ը <<Հայկական ակնաբուժության նախագիծ>> բարեգործական հիմնադրամը <<Լույս հայի աչքերին>> ծրագրի շրջանակներում աչքի անվճար զննումներ և վիրահատություններ է իրականացնելու Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակչության համար: Աչքի անվճար զննումներն իրականացվելու են հետևյալ գրաֆիկով` մայիսի 3-ին Նոյեմբերյանում, մայիսի 4-ին Բագրատաշենում, մայիսի 5-ին Կոթիում, մայիսի 6-ին Այրումում, մայիսի 7-ին Բերդավանում և մայիսի 8-ին Կողբում: Անհրաժեշտության դեպքում կտրվի ուղեգիր Իջևանի բժշկական կենտրոնի ակնաբուժական բաժանմունքում խորացված հետազոտություն անցնելու կամ վիրահատության համար: Սոցիալապես անապահով խմբերի ներկայացուցիչները կվիրահատվեն անվճար: Ակնաբուժական խմբի աշխատանքները ղեկավարում է աչքի շարժական հիվանդանոցի գլխավոր վիրաբույժ Ասատուր Հովսեփյանը: Ակնային զննման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթը` անձնագիրը, պետպատվերի արտոնության իրավունքը վավերացնող փաստաթուղթը: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Իջևանի բժշկական կենտրոն կամ Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն և կամ Հայկական ակնաբուժական նախագծի գրասենյակ /+37410559068/:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16