Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին առողջապահության ոլորտին առնչվող հարցեր

29.04.2016

  Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզի ԲԿ-ների տնօրենները, պետական առողջապահական գործակալության, պետական առողջապահական տեսչության, Տավուշի մարզպետարանի պատասխանատուներ: Ներկա էր նաև Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանը: Խորհրդակցությունը վարեց Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Քննարկվեցին նախօրեին ՀՀ առողջապահության փոխնախարար Գագիկ Միրիջանյանի գլխավորած աշխատանքային խմբի` Իջևանի բժշկական կենտրոնում կատարած ուսումնասիրություններին առնչվող, ինչպես նաև մարզի մյուս բուժհիմնարկների շենքային պայմաններին, նյութատեխնիկական և կադրային ապահովվածությանը վերաբերող հարցեր, մանրակրկիտ նշվեցին այն խնդիրները, որոնք առաջնային լուծում են պահանջում: Խորհրդակցության մասնակիցները հանդես եկան կոնկրետ առաջարկություններով: Քննարկված հարցերի հետ կապված տրվեցին համապատասխան հանձնարարականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16