Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աչաջուր համայնքում անցկացվեց Կյոկուշինկայ կարատեի Տավուշի մարզի առաջնությունը

02.05.2016

  Շաբաթ օրը` ապրիլի 30-ին, Տավուշի մարզի Աչաջուր համայնքում անցկացվեց Կյոկուշինկայ կարատեի Տավուշի մարզի առաջնությունը: Տեղեկացնենք, որ մրցաշարը կազմակերպվում է ամեն տարի, և ամեն անգամ այն անց է կացվում մի նոր համայնքում: Իսկ առաջնությունում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները իրավունք են ստանում մասնակցելու հանրապետական և միջազգային մրցաշարերին: Մրցումների հիմնական նպատակն է մարտական արվեստ դաստիարակելուն զուգահեռ սահմանին ապրող երիտասարդների մեջ սերմանել ուժ, կորով ու կամք, մարտական հզոր ոգի: Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Միշա Մխիթարյանը, գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը, զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը, կրթության, մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Արշավիր Թադևոսյանը: Հատուկ հրավերով մրցաշարին ներկա էին ՀՀԿԿՖ-ի նախագահ Կարեն Մանուկյանը և ֆեդերացիայի փոխնախագահ Արթուր Համբարյանը: Մրցավարական կազմը գլխավորում էր Վահագն Մանուկյանը: Միջոցառմանը ներկա էին ոչ միայն աչաջրեցիներ, այլև բազմաթիվ հյուրեր մարզի տարբեր համայնքներից: Մրցաշարի կազմակերպման հեղինակներն էին Տավուշի մարզի Կյոկուշինկայ կարատեի գլխավոր մարզիչ Ստեփան Սարհատյանը /սև գոտի 1-ին դան/ և Արայիկ Թուխիկյանը /սև գոտի 1-ին դան/: Մրցումներին մասնակցեց ընդհանուր թվով 100 մարզիկ` ցուցադրելով գեղեցիկ ու դիտարժան ելույթ: Հաղթողները պարգևատրվեցին համապատասխան կարգի մեդալներով ու դիպլոմներով:



 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16