Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Առաջնությունը նվիրված էր Մեծ եղեռնի 101-րդ տարելիցին

27.04.2016


   Ապրիլի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում անցկացվեց Հայոց մեծ եղեռնի 101-րդ տարելիցին նվիրված վոլեյբոլի մարզային առաջնություն: Մրցապայքարն անցավ մասնակից 8 թիմերի միջև: Դրանք էին Նոյեմբերյանի, Դիլիջանի, Գանձաքարի, Սարիգյուղի, Այգեհովիտի, Ներքին Ծաղկավանի, Պտղավանի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի թիմերը: Խաղերն ընթացան օլիմպիական ձևով. պարտվողը դուրս էր մնում հետագա մրցակցությունից: Արդյունքում եզրափակիչ դուրս եկան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և Պտղավանի թիմերը: Համառ պայքարում 2:1 հաշվով հաղթեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հավաքականը` գրավելով 1-ին տեղը: Պտղավանի թիմը մնաց 2-րդ հորիզոնականում: Մրցումներից հետո տեղի ունեցավ պարգևատրման արարողություն: Երկու թիմերի անդամներն էլ պարգևատրվեցին համապատասխան կարգի մեդալներով ու պատվոգրերով, իսկ 1-ին տեղ գրաված թիմը արժանացավ նաև մասնաճյուղի տնօրինության կողմից նախատեսված փոխանցիկ գավաթին: ԵՊՀ ԻՄ հավաքականին պարգևները հանձնեց ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության գլխավոր մասնագետ Արշավիր Թադևոսյանը, իսկ Պտղավանի թիմին` ԵՊՀ  ԻՄ աշխատակից Յուրա Բեկնազարյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16