Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 16-ին Տավուշի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզի 2014թ. և 2015թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով: Հանրապետության Նախագահը նշել է, որ այսպիսի խորհրդակցություններ անցկացվելու են նաև մյուս մարզերի վերաբերյալ, և չնայած մարզային խնդիրների շուրջ Տավուշի մարզպետի մակարդակով հանդիպումները մինչ այժմ պարբերական են եղել,...

Անցկացվեց մարզական փառատոն 16.09.2015
Սեպտեմբերի 13-16-ը Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ և Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աջակցությամբ անցկացվեց դպրոցականների 2015թ. մարզական փառատոնը: Միջոցառմանը մասնակցեցին Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան և Բերդ քաղաքների դպրոցականները: Փառատոնի մասնակիցները մրցապայքարի մեջ մտան հետևյալ մարզաձևերում՝ կշռաքարի բարձրացում, նարդի, շախմատ, կոխ, բազկամարտ, վազք, մինի ֆուտբոլ: Հաղթողները պարգևատրվեցին Հայաստանի...

Օծվեց Գոշավանքի համալիրի սուրբ Աստվածածին եկեղեցու գմբեթի խաչը 15.09.2015
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Խաչվերացի տոնի նախօրեին օրհնեց, ապա սրբալույս մյուռոնով օծեց Գոշավանքի համալիրի սուրբ Աստվածածին եկեղեցու գմբեթի խաչը: Մյուս տարի կձեռնարկվի նաև վանքի գավթի վերականգնումը:

Տավուշի մարզում սկսվել են խաղողի մթերման աշխատանքները 15.09.2015
Տավուշի մարզում սկսվել են խաղողի մթերման աշխատանքները: Մարզպետարանի գյուղատնտեսության պատասխանատուի հավաստմամբ տարին բարենպաստ է, և կանխատեսվում է խաղողի բարձր բերք: Սեպտեմբերի 14-ից մարզում խաղողի մթերումն առաջինն սկսել է Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը: Բերքն ընդունվում է կիլոգրամը 140 դրամով: -Մարզի տարածքում գտնվող մյուս վերամշակող կազմակերպությունները ևս պատրաստ են և շուտով կսկսեն բերքի ընդունման աշխատանքները: Մթերման գործընթացը գտնվում է թե հանրապետության...

Հերթական խորհրդակցությունը՝ ոստիկանություն-հասարակություն կապի շրջանակներում 09.09.2015
Ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումների շրջանակում այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետարանի, Իջևանի քաղաքապետարանի ու ոստիկանության պատասխանատուներ, Իջևանի տարածաշրջանի գյուղական համայնքների ղեկավարներ: Խորհրդակցությունն անցկացրեց ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Ավետիսյանը: Ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման...
Կիրակի՝ սեպտեմբերի 6-ին, Իջևանի Սբ. Ներսես Շնորհալի առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցավ Տավուշի թեմի նորանշանակ առաջնորդ Տ. Բագրատ եպս. Գալստանյանի գահակալության արարողությունը: Մատուցվեց Սբ. Պատարագ, որով Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը պաշտոնապես ստանձնեց Տավուշի թեմի առաջնորդի պաշտոնը: Պատարագին ներկա էին բարձրաստիճան հյուրեր ու հոգևորականներ Հայաստանի տարբեր վայրերից, տեղի հավատավոր ժողովուրդը: Գավազանը Բագրատ Սրբազանին փոխանցեց Տավուշի թեմի նախորդ առաջնորդ Եզնիկ արքեպիսկոպոս...


