Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կոնֆերանս՝ ,,Ղազախստանի և Հայաստանի համագործակցությունը արդի ժամանակաշրջանում,, թեմայով

30.11.2015

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը հերթական միջոցառումն էր կազմակերպել Տավուշի մարզում, այս անգամ ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանության հետ համատեղ և Տավուշի մարզպետարանի ու ԵՊՀ իջևանի մասնաճյուղի աջակցությամբ: Հանդիպումը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի օնլայն լսարանում էր, մասնակցում էին դասախոսներ, ուսանողներ, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքով հանդես եկան Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը, ՀՀ-ում Ղազախտանի Հանրապետության դեսպանության ժամանակավոր հավատարմատար Կանատ Խասենովը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժնի վարիչ, դոցենտ Մարատ Զուրաբյանը: Հանդիպումը կազմակերպվել էր Ղազախսատնի ազգային տոնի՝ ,,Առաջին նախագահի օրվա,, նախաշեմին և նպատակ ուներ ներկայացնել թե հայ-ղազախական հարաբերությունները, թե ժամանակակից Ղազախստանի Հանրապետության զարգացման միտումները: Ինչպես նշեցին բանախոսները հայ-ղազախական հարաբերությունները նոր փուլ են մտել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկու երկրներն էլ այժմ անդամակցում են միևնույն Եվրասիական տնտեսական միությանը: Իսկ ընդհանրապես հայ ժողովրդի հետ բարեկամական կապերն ավանդական են: Ղազախստանում այսօր էլ շատ լավ են հիշում ու մեծարում հայազգի Լևոն Միրզոյանին, ով ժամանակին ղեկավարել է հանրապետությունը և Ղազախստանի ազգային հերոս է: Իսկ ինչպես տեղեկացրեց Կանատ Խասենովը՝ վկայակոչելով պատմաբաններին, ղազախ և հայ ժողովրդի շփումների պատմությունը սկսվում է դեռևս վաղ միջնադարից:
,,Ինտեգրացիա և զարգացում,, հետազոտական վերլուծական հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը, որ երկար տարիներ գործնական շփումներ ունի Ղազախստանի Հանրապետության գործընկերների հետ և արդեն 3 տարի է պրոֆեսիոնալ մակարդակով ուսումնասիրում ու վերլուծում է եվրասիական ինտեգրման գործընթացները, այդ թվում Ղազախստանի, որպես այդ միությունում խոշոր պետության, զարգացման ուղին ու փորձը, ծավալուն դասախոսություն կարդաց վերոնշյալ թեմաներով:Արամ Սաֆարյանը ներկայացրեց Ղազախստանի տնտեսության զարգացման հիմնական գրավականները և տեղեկացրեց, որ այժմ այն աշխարհի 50 ամենաարագ զարգացող պետություններից մեկն է: Սակայն հանրապետությունը նպատակ ունի անցնել այդպիսի առաջին 30 երկրների շարքը: Հաշվի առնելով նոր ֆինանսատնտեսական ճգնաժամը և այն մարտահրավերները, որ այսօր առկա են աշխարհում, Ղազախստանն իր նախագահ Նուրսուլթան Նազարբաևի գլխավորությամբ մշակել է նոր տնտեսական քաղաքականություն ,,Նուրլի Ժոլ,, անվամբ, որ թարգմանաբար նշանակում է Ճանապարհ դեպի ապագա: Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանն արդեն մանրամասն կանգ առավ Ազգային պլանի կարևորագույն կետերի վրա, որոնցից են ժամանակակից պետական կառույցի ձևավորումը, օրենքի գերակայության ապահովումը, արդյունաբերության և տնտեսության աճը և մի շարք ուղղություններ, որոնց միջոցով կզարգանա պետության հաշվետվողականությունն ու քաղաքացիական հասարակությունը:
Հանդիպման ընթացքում եղան նաև հետաքրքրող հարցերի քննարկումներ, հարց բարձրացվեց ուսանողների փոխանակման վերաբերյալ: Նշվեց, որ նման ծրագիր կա, այն գործում է մագիստրոսական մակարդակում, սակայն իհարկե կարելի է մտածել նաև բակալավրի աստիճանում նման ծրագրերի իրականացման մասին: Հյուրերն իրենց հետ մեծաքանակ գրականություն էին բերել, մի մասն արդեն թարգմանված հայերեն լեզվով: Դրանք ամբողջությամբ բաժանվեցին ներկաներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-15 15:34:33