Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների ատեստավորման գործընթացը

25.11.2015

  Յուրաքանչյուր տարի մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչների մեկ հինգերորդը, ըստ ուսումնական հաստատության հաստատած ժամանակացույցի, ենթարկվում է ատեստավորման: Ատեստավորմանը մասնակցում են վերապատրաստման դասընթացներ անցած եւ համապատասխան վկայական ստացած մասնագետները: Տավուշի մարզում ուսուցիչների վերապատրաստումը հիմնականում իրականացվում է կրթության ազգային ինստիտուտի Տավուշի մասնաճյուղում: Ընթացիկ տարվա ամռանը մասնաճյուղում վերապատրաստվել է 317 ուսուցիչ: Այսօր` նոյեմբերի 25-ին, Տավուշի մարզպետարանում, մեկնարկեց ուսուցիչների հերթական ատեստավորման գործընթացը, որն անց է կացնում ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված ուսուցիչների ատեստավորման հանձնաժողովը` Դիլիջանի պետական քոլեջի տնօրեն Գրեա Թամրազյանի նախագահությամբ: Փաստաթղթային ատեստավորում անցնելուց հետո ուսուցիչը, կցելով համապատասխան փաստաթղթերը, կարող է դիմել ՀՀ կրթության և գիտության նախարարին և ստանալ տարակարգ: Սկսած 2013 թվականից տարակարգի ստացման համար մարզից յոթ ուսուցիչ է դիմել նախարարին: ՀՀ կրթության և գիտության նախարարը, հիմք ընդունելով հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի որոշումները,  յոթ ուսուցչին էլ շնորհել է որակավորման առաջին աստիճանի տարակարգ: Տարակարգ են ստացել Իջևան թիվ 1 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լաուրա Բադալյանը, Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցի քիմիայի ուսուցչուհի Հասմիկ Սմբատյանը, Գետահովիտի միջնակարգ դպրոցի ինֆորմատիկա առարկայի ուսուցչուհի Շողեր Ղազարյանը, Սևքարի միջնակարգ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Ծովինար Մխիթարյանը, Վերին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Ռիտա Օհանյանը, Նոյեմբերյանի թիվ 2 միջնակարգ դպրոցի դասվար Լուսինե Ալեքսանյանը և Լճկաձորի հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Ռուզան Մալինյանը: Համաձայն կարգի` ուսումնական հաստատության ուսուցչին տարակարգը տրվում է հինգ տարի ժամկետով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-15 15:34:33