Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ցավում ենք և հպարտանում 08.04.2016
Խորը վշտով տեղեկացնում ենք, որ Արցախում ընթացած մարտերում զոհվել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի բնակիչ, ժամկետային զինծառայող, շարքային Վլադիմիր Վարուժանի Ալիխանյանը: Վլադիմիրը ծնվել է 1996թ. Դիլիջանում: Բանակ է զորակոչվել 2014թ. գարնանը: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը մարզի բնակչության և անձամբ իր անունից խորին ցավակցություն է հայտնում հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում քաջաբար զոհված զինվորի ընտանիքի անդամներին, հարազատներին: Հայրենիքը երբեք չի մոռանա իր նվիրյալ զավակներին:...

Սահմանից` սահմանին 08.04.2016
Այս օրերին սահմանամերձ Տավուշի մարզի բնակչությունը ևս անհանգիստ է Արցախում տիրող պատերազմական իրավիճակով, և այսօր յուրաքանչյուր տավուշցու ցանկությունն է ինչ-որ ձևով սատարել առաջնագծում կռվող մեր զինվորներին: Տավուշցիների այդ հայրենասիրական ցանկությունը կյանքի կոչվեց Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Տավուշի մարզային կենտրոնի կողմից: Կարճ ժամանակում մարզի բոլոր դպրոցները, անհատ ձեռներեցներ, երիտասարդներ ու շարքային...

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 07.04.2016
Սիրելի մայրեր, կանայք, քույրեր ու աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ապրիլի 7-ի` Մայրության ու գեղեցկության տոնի կապակցությամբ: Տոն, որ մի հաճելի առիթ է մեկ անգամ ևս մեծարելու մեր անգնահատելի մայրերին, կանանց ու աղջիկներին: Անասելի է Ձեր դերը ընտանիքի ամրության, ազգային ու ընտանեկան ավանդույթների պահպանման, երեխաների հայեցի դաստիարակության ու կրթության գործում: Ու եթե այսօր ունենք այսպիսի հերոսական սերունդ, մեծապես Ձեր տված դաստիարակության արդյունք է, որի համար արժանի եք մեծ...

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ 07.04.2016
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Իջևանում մասնակցեցին ՀՀ ԱՆ hիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Տավուշի մարզի տարածաշրջանային լաբորատորիայի բացմանը: Ներկա էին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլսը, ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության ներկայացուցիչ Լանսբ Բրուքսը : «Հայաստանի Հանրապետությունը բնակչության առողջության պահպանումը համարելով գերակա խնդիր`...

Վարձատրվող հասարակական աշխատանքներ Իջևանում 06.04.2016
ՀՀ կառավարության կողմից իրականացվող 2016թ. Զբաղվածության ամենամյա պետական ծրագրերի շրջանակներում ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում մարտի 12-ից 31-ը իրականացվեց վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման <<Քաղաքի կենտրոնական զբոսայգու և Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշահամալիրի շրջակա տարածքների բարեկարգում և կանաչապատում>> ծրագիր: Ծրագրի իրականացման համար նախատեսված էր 1 500 000 դրամ:...
2015թ. ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով հանձնաժողովն անց է կացրել 5 նիստ: Քննարկվել են բազմաբնույթ հարցեր: Նիստերին հրավիրվել և մասնակցել են հաշմանդամների հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-ների, պետական ու ոչ պետական կառույցների ներկայացուցիչներ, համայնքապետարանների աշխատակիցներ: Նիստերի ընթացքում քննարկվել են հաշմանդամների հանգստի և առողջարանային բուժման կազմակերպման հետ կապված հարցեր: 2015թ. ընթացքում ՀՀ տարբեր առողջարաններ բուժման համար ուղեգրվել է մարզում բնակվող...


