Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Դիակոնիան>> քննարկում է Տավուշի մարզում նոր  ծրագրերի իրականացման առաջարկներ

<<Դիակոնիան>> քննարկում է Տավուշի մարզում նոր ծրագրերի իրականացման առաջարկներ 13.03.2015

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ գործնական հանդիպում-քննարկում <<Դիակոնիա>> բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ, որը վարում էր մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Կազմակերպությունը ներկայացնում էին <<Դիակոնիայի>> ծրագրերի համակարգող Մարիամ Անտոնյանը և իրավաբան Սերգեյ Հակոբյանը: Մասնակցում էին Տավուշի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը, Բերդի քաղաքապետ Հարություն...

Քաղաքացիների հերթական ընդունելության օրը Տավուշի մարզպետի մոտ

Քաղաքացիների հերթական ընդունելության օրը Տավուշի մարզպետի մոտ 12.03.2015

Այսօր՝ մարտի 12-ին, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելություն: Մարզպետի մոտ ընդունելության համար հերթագրվել էին 36 քաղաքացի Իջևան, Աչաջուր, Ազատամուտ, Այգեհովիտ, Սևքար, Խաշթառակ, Կողբ, Դովեղ, Բերդավան, Պտղավան, Կոթի, Գոշ համայնքներից: 36 քաղաքացուց 24-ը, ովքեր սոցիալապես անապահով ընտանիքներից էին կամ ծեր թոշակառուներ, տարբեր խնդիրների լուծման համար դիմել էին ֆինանսական աջակցության խնդրանքով: Մարզպետ Հովիկ Աբովյանն  ընդունելով և լսելով...

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության  աշխատանքային խմբին

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության աշխատանքային խմբին 12.03.2015

Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության երեխաների պաշտպանության և կրթական ծրագրերի ղեկավար Աիդա Մուրադյանին, նույն կազմակերպության Տավուշի մարզային ղեկավար Գայանե Մարտիրոսյանին, շահերի պաշտպանության փորձագետ Վարազդատ Սարգսյանին և երեխաների պաշտպանության և կրթական ծրագրերի մարզային համակարգող Կարո Կարապետյանին: Հանդիպմանը մասնակցում էր Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Մարզային ծրագրի ղեկավար Գայանե Մարիրոսյանը համառոտ ներկայացերց այն...

ՀՀ կառավարությունում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները 10.03.2015

Մարտի 6-ին ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվել են 2014 թվականի ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային, Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովների կողմից հաշմանդամներին սոցիալական ծրագրերում ներառելու ուղղությամբ կատարված աշխատանքները: Նիստին մասնակցել և ոլորտում մարզի կողմից իրականացված ծրագրերը ներկայացրել է Տավուշի մարզպետի տեղակալ...

Շախմատի մարզային մրցաշար

Շախմատի մարզային մրցաշար 09.03.2015

Շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ հանրապետությունում մեկնարկել է պատանիների և աղջիկների շախմատի մրցաշարը: Մարտի 6-ին Տավուշի մարզկենտրոն Իջևանում անց է կացվել մրցաշարի մարզային փուլը, որին մասնակցել են 52 դպրոցական մարզի բոլոր տարածաշրջաններից: Արդյունքում տարբեր տարիքային խմբերից ընտրվել են 14 երեխա, որոնք մարտի 14-22-ը Երևանում կմասնակցեն մրցաշարի կիսաեզրափակիչ փուլին: Մարզային փուլում հաղթող ճանաչված, առաջին, երկրորդ, երրորդ տեղերը գրաված պատանի շախմատիստները Տավուշի մարզպետ,...

Համերգ Կանանց տոնի առթիվ

Համերգ Կանանց տոնի առթիվ 09.03.2015

Նվեր-համերգ մարզպետարանի դահլիճում` Կանանց տոնի առթիվ: Բեմում Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի սկզբնական կրթության ֆակուլտետի ուսանողներից կազմված երգչախումբն է: Խմբավարը՝ նույն ֆակուլտետի դասախոս, դոցենտ Վաչագան Նավասարդյանը: Ներկայացվեցին 20-րդ դարասկզբի երգահանների, ինչպես նաև մեր օրերում ստեղծագործող կոմպոզիտորների գործեր:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27