Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ 18.03.2016

Այսօր աշխատանքային այցով Տավուշի մարզում էր գտնվում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հետ միասին նախարարը հանդիպումներ անցկացրեց Բաղանիս, Ջուջևան, Բերդավան, Դովեղ և Նոյեմբերյան համայնքներում: Այցի աշխատանքներին մասնակցում էին նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ,,Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում,, ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Տիրատուրյանը և ՓՄՁ ԶԱԿ-ի Տավուշի մարզային...

Ուշադրություն.ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է 17.03.2016

 Համաձայն ՀՀ ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայության տեղեկատվության` ս.թ. մարտի 18-ի և 19-ի գիշերը Արարատյան դաշտում, Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում, նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում օդում հնարավոր է -2… -3, հողի մակերևույթին` -4…-5 աստիճան ցուրտ: Ներկայումս Արարատյան հարթավայրում և Մեղրու տարածաշրջանում ընթացքի մեջ է ծիրանենու ծաղկումը, ուռչել են կեռասենու, դեղձենու և այլ կորիզավորների բողբոջները, Տավուշի մարզի ցածրադիր հատվածներում ծաղկել են...

Դիզվառելիքի, պարարտանյութերի և առվույտի սերմացուի ներկրման և համայնքներին հատկացման աշխատանքներն ընթացքի մեջ են

Դիզվառելիքի, պարարտանյութերի և առվույտի սերմացուի ներկրման և համայնքներին հատկացման աշխատանքներն ընթացքի մեջ են 17.03.2016

  ՀՀ կառավարության որոշմամբ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող պետական աջակցության ծրագրերի շրջանակներում Տավուշի մարզպետարանի կողմից ներկայացված հայտերի հիման վրա մարզին հատկացվել է շուկայականից անհամեմատ ցածր գնով 400 հազար լիտր դիզվառելիք ` 1 լիտրը 280 դրամ, ինչպես նաև 420 տոննա ազոտական պարարտանյութ` 1 պարկի գինը 6000 դրամ, 5-ական տոննա ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր` 1 պարկի գինը 7000 դրամ, 15 տոննա գարնանացան գարու սերմացու` 1 կիլոգրամը 130 դրամ և 2 տոննա առվույտի...

ԵԱՀԿ հերթական բրիֆինգը

ԵԱՀԿ հերթական բրիֆինգը 17.03.2016

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ԵԱՀԿ հերթական բրիֆինգը, որին մասնակցում էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը, նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովը, Իրժի Աբեռլեյը և ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: Բրիֆինգը վարեց ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, ով մարզպետ Հովիկ Աբովյանի և անձամբ իր անունից ողջունեց բրիֆինգի մասնակիցներին և մաղթեց արդյունավետ աշխատանք: Ընդհանուր առմամբ բրիֆինգի ընթացքում քննարկվեցին սահմանային...

Գարնանային արձակուրդ կունենան միայն առաջին դասարանցիները

Գարնանային արձակուրդ կունենան միայն առաջին դասարանցիները 15.03.2016

  ՀՀ կրթության և գիտության նախարարությունը գարնանային արձակուրդի վերաբերյալ շրջաբերական նամակ է ուղարկել ՀՀ մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան: Շրջաբերականում մասնավորապես նշվում է, որ 2016 թվականի մարտի 21-ից մարտի 27-ն ընկած ժամանակահատվածում առաջին դասարանցիներին կտրվի գարնանային արձակուրդ: Իսկ 2-12-րդ դասարանցիները, ձմեռային արձակուրդի երկարաձգման պատճառով, գարնանային արձակուրդ չեն ունենա: Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունվար ամսին, ՀՀ առողջապահության նախարարության...

Մրցույթ-վիկտորինա ՄԻԱՎ/ՁԻԱՀ, հաշմանդամություն, աղետների ռիսկի նվազեցում և կլիմայի փոփոխություն թեմաներով

Մրցույթ-վիկտորինա ՄԻԱՎ/ՁԻԱՀ, հաշմանդամություն, աղետների ռիսկի նվազեցում և կլիմայի փոփոխություն թեմաներով 14.03.2016

   ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ, աջակցությամբ Տավուշի մարզպետարանի և Այրումի քաղաքապետարանի, հետաքրքիր միջոցառում էր կազմակերպվել Այրում քաղաքի մշակույթի տանը: ՄԻԱՎ/ՁԻԱՀ, հաշմանդամություն, աղետների ռիսկի նվազեցում և կլիմայի փոփոխություն թեմաներով միջդպրոցական մրցույթին ներկա էին Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի, ինչպես նաև ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-07 17:10:06