Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հրաժեշտ մանկապարտեզին

08.07.2016


  Այսօր Դիլիջանի թիվ 2 մանկապարտեզում հրաժեշտի հանդիսություն էր: Սիրելի մանկապարտեզին հրաժեշտ տվեցին ավագ նախադպրոցական խմբի 26 փոքրիկներ, ում համար այս տարվա սեպտեմբերի 1-ից կսկսվի կյանքի մի նոր շրջափուլ` դպրոցական կյանքի շրջանը: Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը, Դիլիջանի և Իջևանի տարածաշրջանի մանկապարտեզների տնօրենները, հյուրեր: Հենց մուտքից աչք շոյող մանկապարտեզում տոնական ուրախ տրամադրությունն էր իշխում: Զգացվում էր, որ միջոցառմանը նախապատրաստվել են մեծ սիրով ու պատասխանատվությամբ: Դահլիճը զարդարված էր օրվան համահունչ` հեքիաթային գեղեցկությամբ, իսկ փոքրիկներն ասես հեքիաթի հերոսներ լինեին: Նրանց ելույթները համեմված էին հայրենասիրական երգ ու պարով, ասմունքով: Երեխաներն անմիջական խաղով ու իրենց հատուկ վարպետությամբ բեմադրեցին նաև <<Պապն ու շաղգամը>> հեքիաթը: Հանդիսության ավարտին մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի անունից շնորհավորեց մանկապարտեզի կոլեկտիվին, տնօրեն Գրետա Աթաբեկյանին` ևս մի սերունդ նոր կրթական աշխարհ ճանապարհելու կապակցությամբ, իր ջերմ մաղթանքը հղեց փոքրիկներին` մաղթելով նրանց կանաչ ու լուսավոր ճանապարհ: Միջոցառումը նաև փորձի փոխանակման մի հիանալի առիթ էր ներկա գտնվող մանկապարտեզների տնօրենների համար, ովքեր շատ տպավորված էին միջոցառումից, իսկ հանդիսությունից հետո մանկապարտեզի տնօրեն Գրետա Աթաբեկյանի ուղեկցությամբ շրջեցին մանկապարտեզում, ծանոթացան կրթօջախի պայմաններին, կատարված աշխատանքներին:

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57